1982 թվականին Բարոնուհի Քերոլայն Քոքսին շնորհվել է Պերի Ցմահ կոչում և 1985-ից մինչև 2005 թվականը նա հանդիսանում էր Լորդերի պալատի փոխխոսնակ: Քերոլայն Քոքսը Բորնմաութի համալսարանի հիմնադիր կանցլերն է, 2006-2013թթ. եղել է Լիվերպուլի Հուսո համալսարանի կանցլեր և Բուժքույրական թագավորական քոլեջի պատվավոր փոխնախագահ: Նա հանդիսանում է MERLIN Անհապաղ բժշկական օգնության միջազգային կազմակերպության հիմնադիրհոգաբարձու: Միաժամանակ հանդիսանում է HART Մարդասիրական օգնության բարեգործական կազմակերպության գործադիր գլխավոր տնօրեն:

Քերոլայն Քոքսն արժանացել է Լեհաստանի Հանրապետության Ծառայությունների համար Հրամանատարական խաչի, Վիլբերֆորսի մրցանակի, Համահնդկական քրիստոնեական խորհրդի կողմից Մայր Թերեզայի անվան միջազգային մրցանակի, Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից շնորհված Մխիթար Գոշ շքանշանի և Լեխ Վալենսայի կողմից շնորհված հոբելյանական շքանշանին: Նրան նույնպես շնորհվել է Անգլիայի վիրաբույժների Թագավորական քոլեջի Պատվավոր թոշակ, ինչպես նաև արժանացել է Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի համալսարանների Պատվավոր դոկտորի կոչմանը:

Բարոնուհի Քոքսի մարդասիրական աշխատանքը նրան բազում առաքելություններով բերել է հակամարտության գոտիներ, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղ, Սուդան, Նիգերիա, Ուգանդա, Բիրմայի քարեն, քարեննի, քան ու չին ժողովուրդների մոտ, ինչպես նաև Ինդոնեզիայի հակամարտությունից տուժած համայնքներորտեղ նա նախկին նախագահ Աբդուրահման Վահիդի հետ համատեղ օգնել է հիմնել Համերաշխության և Վերակառուցման Միջազգային Իսլամական Քրիստոնեական Կազմակերպությունը (ՀՎՄԻՔԿ): Նա այցելել է Հյուսիսային Կորեա՝ օգնելու զարգացնել և իրականացնել պառլամենտական նախաձեռնություններ և բժշկական ծրագրեր:

Վերջին ժամանակների հրատարակություններից են «Ժամանակակից սրբերի և նահատակների մասին» (համահեղինակ՝ Քեթրին Բուտչեր), «Այս անբարո առևտուրը. 21-րդ դարի ստրկատիրությունը» (համահեղինակ՝ ՋոնՄարկս), «Այն ճչացող քարերը», «Հետապնդված եկեղեցի. Ցավ, կիրք և գովեստ» (համահեղինակ՝ Բենեդիկտ Ռոջերս):

Երկու կենսագրական գրքեր նույնպես հրատարակվել են Monarch/Lion Hudsonկողմից՝ «Բարոնուհի Քոքս. Ձայն անձայնների համար» (Էնդրյու Բոյդ) և «Բարոնուհի Քոքս. Կոտրված աշխարհի վկան» (Լելա Ջիլբերտ):