ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2018 թ. մարտի 30-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին  «Տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության հայեցակարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին, Եվրասիական տնտեսական միության և երրորդ երկրների  միջև միջազգային պայմանագրերի, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն կազմակերպությունների մասին համաձայնագրի նախագծին: