Ռուսաստանի բանկը հերթական անգամ որոշել է հիմնական տոկոսադրույքը պահել տարեկան 7,5 տոկոսի սահմանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուսաստանի Բանկի Տնօրենների խորհուրդը որոշել է հիմնական տոկոսադրույքը պահպանել տարեկան 7,5 տոկոսի սահմանում։ Գների աճի ներկայիս տեմպերը չափավոր են, իսկ սպառողական պահանջարկը՝ զսպված: Բնակչության եւ բիզնեսի գնաճային սպասումներն էապես չեն փոխվել՝ միաժամանակ մնալով բարձր մակարդակի վրա»,- նշվում է հաղորդագրությունում։