Windows 11-ից Windows 10-ի անցնելու համար հարկավոր է փոխել օպերացիոն համակարգը, տեղեկացնում է Digital Trends պարբերականը։

Մեդիա-մասնագետները նշել են, որ աշնանը թողարկված Windows 11-ն օգտագործելուց հետո սպառողները որոշել են վերադառնալ նախորդ օպերացիոն համակարգին, բայց դա անելու համար հանդիպում են դժվարությունների։ Հեղինակները նկարագրել են հետ վերադառնալու պարզ միջոցը. վերադառնալ Windows 10-ին համակարգի կարգավորումներում մանիպուլյացիաներ կատարելով։ Դրա համար հարկավոր է մտնել «Windows թարմացման կենտրոն» եւ գտնել «Թարմացումների պատմություն» կետը։

Այնուհետեւ օգտատերը պետք է բացի թարմացումների ցանկը եւ ընտրի օպերացիոն համակարգը, որը տեղադրված էր համակարգչում։ Դրանից հետո պետք է սեղմել «Վերադառնալ Windows 10» կոճակը եւ սպասել, մինչեւ որ համակարգի վերականգնման պրոցեսն ավարտվի։

Մասնագետներն ընդգծել են, որ այդ հնարավորությունը լինելու է Windows 11-ի տեղադրումից հետո 10 օրվա ընթացքում։ «Եթե Windows 11-ի թարմացման պահից անցել է ավելի քան 10 օր, ապա վերը նշված մեթոդը չի աշխատի»,- նշել են հեղինակները։ Այդ դեպքում պետք է մտնել Windows 10-ի բեռնման էջ, բեռնել համակարգը մաքուր կուտակչի վրա, այն տեղադրել անհատական համակարգչում եւ սկսել  տեղադրումը սկավառակի ֆորմատավորմամբ։