Իրանը եւ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Թեհրանը դառնա ռազմավարական տնտեսական հաբ, կողմերը ձեռք են բերել լիակատար կոնսենսուս այս հարցում, ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։

«Չնայած Միացյալ Նահանգները հետաքրքրված չէ այն բանով, որ Իրանը դառնա ռազմավարական տնտեսական հաբ, Իրանը եւ Ռուսաստանն այս հարցում լիակատար կոնսենսուսի են հասել»,- ասել է Խանդուզին։