WhatsApp մեսենջերի բետա-տարբերակում թարմացվել է ինտերֆեյսը, ավելացվել են անհետացող հաղորդագրությունների նոր օպցիաներ եւ որոշ այլ փոփոխություններ են կատարվել, հայտնում է WABetaInfo պորտալը։ Առաջիկա շաբաթների ընթացքում այս նորամուծությունները հասանելի կլինեն բոլոր Android սարքերում։
WhatsApp-ի վերջին բետա-թարմացումը ավելացրել է նոր ինտերֆեյս՝ կոնտակտային տվյալների էկրանի համար: Սա Android-ում մեսենջերի ինտերֆեյսի առաջին թարմացումն է երկար տարիների ընթացքում:
Շուտով օգտատերերին հասանելի կլինեն նաեւ անհետացող հաղորդագրությունների «ինքնաոչնչացման» նոր ժամկետներ՝ 24 ժամ, մեկ շաբաթ եւ 90 օր:
Բացի այդ, մի քանի սարքերից մեսենջերն օգտագործելիս կապված սարքերի ցանկի թարմացման դեպքում WhatsApp-ն այլեւս ամեն անգամ անվտանգության կոդի փոփոխության ծանուցումներ չի ուղարկի: