Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը բացառիկ հնարավորթյուն է տալիս երկկողմանի և բազմակողմանի համագործակցության: Հայաստանը կարող է դառնալ խելացի շրջան և հատուկ դերակատարում ունենալ ամբողջ Եվրասիայում: Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԵԳՄՀ-ի ընթացքում ասել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Բարոնուհի Քերոլայն Քոքսը:

-Պատմականորեն առաջին Մետաքսի ճանապարհի ժամանակ Հայաստանը հենց այն երկիրն էր, որը կապում էր արևելքն արևմուտքի հետ: Ոչ մի պատճառ, խնդիր չեմ տեսնում, որպեսզի Հայաստանը կարողանա վերականգնել իր այդ պատմական դերը: Դրա համար 21-րդ դարում, Հայաստանը պետք է փոխի իրեն և վերադարձնի  իր լիդերությունը, որպես խելացի շրջան,-նկատել է նա՝ հավելելով, որ այդ կերպ Հայաստանը կարող է դառնալ ամբողջ եվրասիական տարածաշրջանի դարպասը: Հայաստանն ունի առաջնորդ դառնալու բոլոր հնարավորությունները:

Բարոնուհին նաև նշել է, որ տպավորված է Արա Աբրահամյանի լիդերությամբ:

-Ավելի քան համոզված եմ, որ նա կկարողանա և՛ համաժողովը, և՛ Հյաստանը տանել  «խելացի շրջանի» կառուցման ճանապարհով: Կյանքում շատ բաներ կան, որոնք ինձ հիացրել են, սակայն այն, ինչ դուք անում եք գիտության բնագավառում, ինձ, իսկապես, հիացնում է: