Հոկտեմբերին Երևանում կայանալիք Եվրասիական համագործակցության առաջին միջազգային համաժողովի, Հայաստանի տնտեսական հեռանկարների և մի շարք այլ հարցերի մասին Vesti.am-ը զրուցել է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հետ:

–Պարո՛ն Աբրահամյան. հայտնի է, որ հոկտեմբերի 13 16 Երևանում հրավիրվում է Եվրասիական համագործակցության առաջին միջազգայինհամաժողովը: Ի դեպ, ՀՀ կառավարությունը ընդունեց Ձեր առաջարկը և հայտարարեց աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Փոքր-ինչկմանրամասնե՞ք ֆորումի նպատակների վերաբերյալ:

-Ս.թ հոկտեմբեր ամսին Երևանում անցկացվող ֆորումը նախաձեռնել են իմ կողմից ղեկավարվող հասարակական և բիզնես հաստատությունները։ Գաղափարն ինքնին հասկանալի է, քանի որ ԵԱՏՄ-ն հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի վճռորոշ մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացների բովանդակալից արդիականացման նոր փորձ է, որին մասնակցում է նաև Հայաստանը։

Արևմուտքի հակառուսական հայտնի պատժամիջոցները և հաղորդակցման խնդիրները որոշակի խոչընդոտներ են ստեղծել ԵԱՏՄ կայացման և Հայաստանի հետ ակտիվ համագործակցության ճանապարհին։ Վերին Լարսում հուլիսին տեղի ունեցած դեպքերը կրկին  բացահայտեցին տրանսպորտային հաղորդակցման խնդիրները։ Դրա հետ մեկտեղ նույն Հայաստանի նկատմամբ ռուսական բիզնեսը շարունակում է մեծ հետաքրքրություն դրսևորել։ Կոոպերացիայի գործընթացները, առևտրային հարաբերությունների և ներդրումային քաղաքականության ընդլայնումը մեծ ներուժ ունեն։ Պատահական չէ, որ անցած տարվա ընթացքում հայկական ապրանքների արտահանման ծավալը ռուսական շուկա էականորեն մեծացել էր, իսկ հայ-ռուսական առևտրային շրջանառությունն աճել էր 10 տոկոսով։

Այդ պատճառով եվրասիական ինտերգարիցիայի ընդլայնումը, ինչպես նաև Հայաստանի հարաբերությունները այլ օտարերկրյա գործընկերների հետ, մեր տնտեսությունների նոր հնարավորությունների ուսումնասիրումը կանխորոշեցին Երևանում այդ ֆորումի անցկացումը։

Այսօր Հայաստանն, իմ կարծիքով, կարիք ունի նոր տնտեսական ծրագրի, որը կկենտրոնացնի երկրի և սփյուռքի ռեսուրսները որակյալ, կտրուկ առաջընթաց արահովելու, արտարդրողական բազայի ընդլայնման, տնտեսության գիտատար ճյուղերի, արտաքին ներդրումների բարենպաստ պայմանների ստեղծման, ինչպես նաև հանրապետությունը կարևոր տարածաշրջանային տարանցիկ գոտի դարձնելու ու արտասահմանյան գործընկերների քանակն ավելացնելու և արտաքին առևտրի բովանդակությունը փոխելու համար։ Այս ամենը և շատ այլ բաներ կարելի է քննարկել և պայմանավորվել ֆորումի շրջանակներում։

Ես հույս ունեմ, որ Երևանը կդառնա նման ամենամյա միջազգային տնտեսական ֆորումի իրականացման համար արդյունավետ հարթակներից մեկը, որին կմաասնակցեն ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ այլ երկրների բիզնես-ներկայացուցիչները, որոնք  շահագրգռված են բիզնեսի զարգացման հարցում։ Իմ կարծիքով ազգային և միջազգային կյանքում տնտեսվարման գործընթացների ներկայիս դինամիկան պահանջում է համապատասխան տնտեսական հարթակների ստեղծում, որտեղ բիզնեսը և քաղաքականությունը կարող են քննարկել տարաբնույթ մոտեցումներ և ծրագրային զարգացումներ, խթանել կապիտալների ներհոսքի համար բարենպաստ պայմանների ստեղծումը, երկխոսության և հետաքրքրությունների բալանսի միջոցով կամուրջներ գցել։

Հույս ունեմ, որ Հայաստանի նոր վարչապետ Կ․ Կարապետյանը նույնպես կդառնա մեր բարի և շահագրգիռ գործընկերը եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն կապերի զարգացման և Եվրասիական տնտեսական ֆորումը մշտապես գործող հարթակի վերածելու հարցերում։ Ենթադրում եմ, որ մենք տվյալ հարցում Հայաստանի կառավարության հետ արդեն դրսևորում ենք բովանդակալից համագործակցության իրական մոտեցում։

Աղբյուր՝ vesti.am