Շատ կարևոր է խոսել տնտեսական դիվանագիտության մասին, որը ցավոք, Հայաստանում դեռևս զարգացում չի ապրել․ Թաթուլ Մանասերյան

Այսօր կայացավ «Արարատյան Ալյանս» նորաստեղծ ինստիտուտի  համաժողովը, որի ընթացքում  ոլորտային խմբի ղեկավարները ներկայացրեցին ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները։ Խոսելով Արցախի տարածքային ամբողջականության խնդրի, արցախահայության անվտանգության ապահովման հեռանկարների, ինչպես նաև Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչման հարցի և զարգացման խնդիրների մասին ԳԱԱ ակադեմոիկոս Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ այսօր վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը և մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք,…

Արարատյան Ալյանս ինստիտուտն ամփոփում է նախորդ ամիսներին կատարած աշխատանքը

Նորաստեղծ Արարատյան Ալյանս ինստիտուտն ամփոփում է նախորդ ամիսներին կատարած աշխատանքը, արձանագրած հաջողությունները և հայտարարում առաջին փուլի ավարտը։ Իստիտուտի հիմնադիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն ասում է, որ նման կառույց ստեղծելու հիմքն ու գաղափարը մեկն է՝ միասնականություն և դրա համար անհրաժեշտ կամք։ Արարատյան ալյանսի թիմին իր ազգային գաղափարներով միացել գիտնական, հայագետ Արթուր Արմինը, ով կարևորեց ազգային պետության կայացումը։…

«Դիմադրություն» շարժման միջից որևէ մեկին չեմ տեսնում որպես վարչապետ. Արա Աբրահամյան

Այսօր՝ հունիսի 3-ին, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ «Արարատյան Ալյանս» նորաստեղծ ինստիտուտը հանրությանը ներկայացրեց երկրի առաջընթացի իր տեսլականը, գործունեության նպատակը և ոլորտները: Նշենք, որ «Արարատյան Ալյանս» նորաստեղծ ինստիտուտը Հայաստանի և Արցախի անկախության և պետականության կայացման մեջ ներդրում ունեցող անձանց կողմից ստանձնած թիմային պատասխանատվություն է՝ ինչպես ժառանգված անցյալի և այսօրվա, այնպես էլ ապագայի հանդեպ:…

Արա Աբրահամյանը կոչ արեց բոլորին համախմբվել «Արարատյան Ալյանս»-ի շուրջ

«Արարատյան Ալյանս» նորաստեղծ ինստիտուտի  ուշադրության կենտրոնում է նաև երիտասարդության խնդրները։ Այսօրվա կայացած «Արարատյան Ալյանս» նորաստեղծ ինստիտուտի  համաժողովի ժամանակ այս մասին ասաց Տնտեսագետ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։ Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերին «Արարատյան Ալյանս»-ը պատրաստվում է գումարել իր առաջին համահայկական երիտասարդական համաժողովը, այն գիտակցումով, որ յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչ ժառանգություն կթողնենք մեր սերունդներին։ Ֆորումը կանցկացվի Հայաստանում երիտասարդական…

Հունիսի 3-ին տեղի ունեցավ «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի առաջին հանրային հանդիպումը:

Այսօր տեղի ունեցավ «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի առաջին հանրային հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ինչպես արտասահմանյան խոշոր ընկերություների տնօրեններ, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված արտակարգ և լիազոր դեսպաններ, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, լրագրողներ և ուղղակի Հայաստանի ապագայով մտահոգված քաղաքացիներ: Հանդիպման սկզբում ողջունելով ներկաներին՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, «Արարատյան Ալյանս»…