ԿԲ-ն թողարկել է «Եվրասիական տնտեսական միության ստեղծման 5 տարին» արծաթե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Եվրասիական տնտեսական միության ստեղծման 5 տարին» արծաթե հուշադրամը: Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ին: ԵՏՄ անդամ պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը: Հոբելյանական 2019 թվականը նշանավորվում է ԵՏՄ մասին պայմանագրի ստորագրման 5-ամյա եւ եվրասիական ինտեգրման…