Զարգացման Եվրասիական բանկը Հայաստանին $100 մլն կտրամադրի
Զարգացման Եվրասիական բանկը Հայաստանին $100 մլն վարկ կտրամադրի: Ըստ բանկի հաղորդագրության, գումարն ուղղվելու է տնտեսական կայունության ապահովմանը:
2015 թ. Զարգացման Եվրասիական բանկը հաստատել էր Հայաստանին $300 մլն վարկի տրամադրումը: Առաջին տրանշն ուղղվել էր 2015-ին: Նախատեսվում է, որ երրորդ փոխանցումը՝ ևս $100 մլն, կկատարվի 2017-ին:
Վարկը տրվում է 20 տարի մարման ժամկետով: