«Ռոսպոտրեբնադզոր»-ը սահմանափակել է Թուրքիայից եւ Իրանից մրգերի եւ բանջարեղենի մատակարարումները, հայտնում է գերատեսչությունը։

Արգելքի տակ են հայտնվել կիտրոնի, մանդարինի, պղպեղի, խաղողի եւ նռան 33 արտադրողների արտադրանքը։ Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, հայտնաբերվել են պեստիցիդների 12 մնացորդներ, որոնցից տասը հնարավոր չէ օգտագործել Ռուսաստանում։

«Նման պեստիցիդների կոնցենտրացիան, ինչպիսիք են քլորպիրիֆոսը, ացետամիպրիդը, որոնք վտանգավորության երկրորդ դասի նյութեր են, ավելի քան երկու անգամ գերազանցել են տարբեր տեսակի սննդային արտադրանքում»,-հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ը։ Նախարարության տվյալներով՝ արգելվել է մոտ 60 հազար տոննա թուրքական խաղողի եւ ավելի քան 10 հազար տոննա նռան ներմուծումը Ռուսաստան։