Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները չափավոր կերպով աճում են. ներդրողները շարունակում են արձագանքել ԱՄՆ հումքի պաշարների նվազման մասին շաբաթական տվյալներին, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.17 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 75.41 դոլարի, WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը՝ 0.25 տոկոսով՝ մինչեւ 72.94 դոլար։