Եվրասիական միության երկրները կստեղծեն սեփական ապրանքա-հումքային բորսան։ Տեղեկությունը Մոսկվա–Մինսկ–Երևան–Նուր-Սուլթան – Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար, տնտեսական գիտությունների դոկտոր, ՌԳԱ ակադեմիկոս Սերգեյ Գլազևը:

Նրա գլխավորած նախարարությունն արդեն հանձնարարություն է ստացել մշակել և հաստատել ԵԱՏՄ-ում բորսային ընդհանուր շուկայի հայեցակարգը։ Այն կներառի ինչպես ապրանքա-հումքային բորսան, որտեղ ապրանքներ ու հումք կշրջանառվի, այնպես էլ ֆոնդային շուկան, որտեղ կվաճառվեն բաժնետոմսեր, պարտատոմսեր ու երկրորդային արժեթղթեր: Վերջապես, կձևավորվեն բորսային ու արտաբորսայական գների ցուցանիշներ։

«Պետք է ստեղծել սեփական շուկաներ, որոնք կաշխատեն ազգային արժույթներով, ինչը կնվազեցնի կախվածությունը դոլարից ու եվրոյից», — ընդգծեց Գլազևը:

Նա նշեց, ուր ընդհանուր շուկաները պետք է ձևավորել ոչ միայն եվրասիական տարածքում, այլև ԵԱՏՄ առանցքային առևտրային գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի ու Հնդկաստանի հետ։

Նշենք, որ Եվրասիական Միության ներսում առևտրային գործարքների գրեթե 75% – ն արդեն իրականացվում է ազգային արժույթներով՝ առաջին հերթին ռուսական ռուբլով, ինչպես նաև ղազախական տենգեով։ԵԱՏՄ բորսային շուկայի ձևավորման ծրագիրը մինչև 2025 թվականը Եվրասիական միության ինտեգրման ռազմավարական ուղղություններից է, որը միության երկրների ղեկավարների կողմից հավանության է արժանացել 2020 թվականի դեկտեմբերին: Վերջերս հավանության է արժանացել նաև այդ փաստաթղթի կատարման գործողությունների ծրագիրը։