Դիմակների արտահանման արգելքի վերացումը տարածվում է միայն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վրա: ԵԱՏՄ-ից դուրս դիմակների արտահանման արգելքը մնում է ուժի մեջ, նշվում է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԳ-ն:

Այսօր հրապարակվել է կառավարության որոշումը, որով վերացվում է մարտի 2-ից ուժի մեջ մտած արգելքը Ռուսաստանից անհատական պաշտպանության միջոցների, պաշտպանիչ եւ ախտահանիչ միջոցների, բժշկական նշանակության պարագաների եւ նյութերի արտահանման համար: ԵԱՏՄ-ի սահմաններից դուրս արտահանման համանման արգելքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվել էր մարտի 24-ին:

Արտահանման ռուսական արգելքի վերացումն իրականացվել է ԵԱՏՄ խորհրդի կողմից մարտի 25-ին արված կարգադրության համաձայն, ըստ որի Միության անդամ երկրները երրորդ երկրների նկատմամբ արտահանման արգելքի ներդրման ժամանակ պետք է ելնեն միատեսակ միջոցներ ձեռնարկելու առաջնահերթությունից: