Դեկտեմբերի 10-ին գրանցվեց «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Հայկական նոր ազգային ավիափոխադրողի ստեղծումը ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերության համատեղ նախագիծն է:
2022թ.-ի գարնանը կմեկնարկեն կանոնավոր չվերթերը»,- գրել է Ավինյանը: