Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ընդունել է ԵՏՄ անդամ երկրների վարչապետներին, որոնք երկուշաբթի Աստանայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ են անցկացնելու:
Խորհրդի նիստից առաջ Նազարբաեւը վարչապետներին ողջունել է եւ խորհրդի նիստի մասնակիցներին հրավիրել այցելելու «ԷՔՍՊՕ-2017» միջազգային ցուցահանդես:
Ղազախստանի նախագահը նշել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում են տնտեսական շատ հարցեր, եւ մասնակիցներին արդյունավետ աշխատանք է մաղթել: