Ծնվ. 10.02.1946
Միացյալ Թագավորություն
Միացյալ Թագավորության իրավապահ մարմինների պաշտոնաթող Ավագ մենեջեր: 40 տարի
աշխատել է Միացյալ Թագավորության մաքսային և ակցիզային վարչությանը կից քննչական և
կարգապահական ծառայությունում, որտեղ մասնավորապես զբաղվել է կազմակերպված
հանցավորության, թմրանյութերի թրաֆիքինգի, կոմերցիոն խարդախության, ինչպես նաև
ծխախոտի և ոգելից խմիչքների մաքսանենգության դեմ պայքարով: 20 տարի աշխատել է
Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի միջազգային սահմանում ապօրինի փոխադրումների
կանխարգելման վարչությունում՝ որպես փորձագետ ( 1967-2006):
Այնուհետեև Բրեհեմը աշխատել և մասնակցել է Բալկաններում և բազմաթիվ այլ եվրոպական
երկրներում Եվրոպական հանձնաժողովի կառույցի ստեղծմանը և դրա հնարավորությունների
զարգացմանը նպատակաուղղված գործընթացին: Հանդես է եկել որպես Կոսովոյի մաքսային
ծառայության ավագ կառավարիչների թիմի ստեղծման և զարգացման հարցերով
պատասխանատու: Սեմինարներ և դասախոսություններ է անցկացրել շատ ԵՄ
երկրներում՝կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ (2004-2008):
Նա նաև աշխատել է որպես մաքսային ոլորտի և միջազգային առևտրի հարցերով անկախ խորհրդատու
բրիտանական Դե Լա Րյու ընկերության համար, որը հանդիսանում է արժույթի, անձնագրերի այլ
արժեքավոր տպագիր արտադրանք մատակարարող համաշխարհային առաջատար ընկերություն:
Դե Լա Րյու ընկերության անունից հանդես է գալիս որպես մշտական ներկայացուցիչ Բրուսելում
Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) մասնավոր հատվածի խորհրդատվական խմբում:
Այս կազմակերպությունը ներկայացնում է 30 խոշորագույն ընկերություններ և ասոցիացիաներ
մատակարարողների գլոբալ շղթայում՝ մատուցելով խորհրդատվություն և ուղղորդում Համաշխարհային
մաքսային կազմակերպությանը: (2009-2014)
Աշխատել է որպես ամերիկյան տնօրենների անկախ խորհրդատու՝ Մարոկկոյում երեք
ընտրությունների թափանցիկության ապահովման և Բուլղարիայում ԵՄ ֆինանսական
միջոցների տնօրինման հարցերի վերաբերյալ:
Որպես հայցվոր երկու անգամ ներկայացրել է Մարոկկոյի կառավարությունը Միավորված
Ազգերի Կազմակերպությունում Նյու Յորքում՝ Արևմտյան Սահարայի և Ալժիրի միջև
հակամարտության խնդրի առնչությամբ:
Դասախոսություններ է անցկացրել Արևմտյան Աֆրիկայում՝ կազմակերպված հանցավորության
և թմրամիջոցների ապօրինի շրջանառության զարգացման վերաբերյալ (2012-2015):
Քրիս Բրեհեմ Քոնսալթինգ ՍՊԸ Գործադիր տնօրեն (2009 – առ այսօր)