Այսօր «Ուղիղ գիծ» շփման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի համակարգ կարող է ներդրվել, սակայն դա կարվի միայն այն դեպքում, երբ ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրների տնտեսությունները հավասար մակարդակ ունենան:

-ԵԱՏՄ տարածում միասնական արժույթ կարող է ստեղծվել, սակայն դա կլինի այն փուլում, երբ ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրների տնտեսությունների և տնտեսական կառույցների մակարդակները հավասարվեն,-ասել է նա՝ ընդգծելով, որ իրենք չպետք է թույլ տան այն սխալները, որոնք ժամանակին արել է Եվրամիությունը:

Անդրադառնալով Եվրամիության սխալներին՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ երբ այն իր տարածքում միասնական արժույթ մտցրեց, դրա անդամ երկրների տնտեսությունների մակարդակներն իրարից լրջորեն տարբերվում էին, այդ իսկ պատճառով էլ առաջանում են այնպիսի բարդություններ, ինչպես, օրինակ, Հունաստանի հետ կապված խնդիրները.

-Ընդհանուր կաթսայից տրվող միջոցները չեն կարող նպաստել տնտեսության դրական զարգացմանը: Մենք պետք է մեզ մոտ հաշվի առնենք այս բոլոր հարցերը և խնդիրներն ու շարժվենք փուլ առ փուլ: Այս հարցում մենք պետք է ունենանք բացարձակ կոնսենսուս, դա պետք է ցանկանան թե՛ Ռուսաստանը, թե՛ ԵԱՏՄ մեր գործընկերները,– ասել է ՌԴ նախագահը:

Leave Comment

Your email address will not be published. Required fields are marked *

clear formSubmit