Փերվարի 12-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական միության խորհրդի հերթական նիստը: Միջոցառմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամները՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխվարչապետը, Բելառուսի հանրապետության վարչապետի առաջին տեղակալ Վասիլի Մատյուշեվսկին, Ղազախստանի հանրապետության վարչապետի առաջին տեղակալ Բակիտջան Սագինտաևը, Ղրղզստանի հանրապետության փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը, ՌԴ առաջին փոխվարչապետ  Իգոր Շուվալովը, ինչպես նաև  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ  Տիգրան Սարգսյանը և Կոլեգիայի անդամները (նախարարները):

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է մի շարք կարևոր հարցեր ինտեգրման և մակրոտնտեսական, առևտրի, մաքսային համագործակցության, ֆինանսական և տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և գյուղատնտեսության, տեխնիկական կանոնակարգման, էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում:

Բացելով նիստը՝ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ  2016թ.Միության նախագահ երկիրը Ղազախստանն է:

«Ուզում եմ շնորհավորել Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ  Բակիտջան Սագինտաևին նման պատվաբեր, բայց միևնույն ժամանակ, պատասխանատու դեր ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ այս տարի Կոլեգիայի կազմի նոր անդամի մասնակցությամբ մեր ընդհանուր աշխատանքը է՛լ ավելի արդյունավետ կլինի, քան նախորդ ժամանակահատվածում»,-նշել է Տիգրան Սարգսյանը:

Համաձայն նիստի վերջնարդյունքների՝  հաստատվել է «Եվրասիական հաստոցաշինության ճարտարագիտական կենտրոնի հայեցակարգի»ստեղծման  Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից որոշված նախագիծը:

Հայեցակարգի նախագիծը սահմանում է միության   Ճարտարագիտական կենտրոնի հիմնական նպատակները, խնդիրները և դրանց իրականացման մեխանիզմները, որոնք կանխատեսում են նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակումն ու իրականացումը ԵՏՄ անդամ-երկրների արտադրական և մեքենաշինական գործընթացներում, ինչպես նաև հաստոցաշինության և հարակից ոլորտների  զարգացման երկարաժամկետ պլանավորումը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամլո

ծառայության ղեկավար՝ Վալերի Իվանի Պետրով