Դոկտոր Մինգքի Քսյուն Միջազգային տնտեսագիտության պրոֆեսոր է և Շանհայի հասարակական գիտությունների ակադեմիային կից գործող Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն: 2005-2013 թթ. նա Համաշխարհային տնտեսության ինստիտուտի փոխտնօրենն է եղել իսկ 1998- 2001 թթ. Social Sciences and Academic Quarterly պարբերականների գլխավոր խմբագիրը: Ներկայումս Քսյուն Շանհայի Եվրոպական ուսումնասիրություների ինստիտուտի նախագահն է, ինչպես նաև Շանհայի արտաքին առևտրի գոտիների ուսումնասիրության կոորդինացիոն կենտրոնի գլխավոր քարտուղարն է: Ֆուդանի համալսարանի և Շանհայի ֆինանսների ու տնտեսագիտության համալսարանի հրավերով դասախոսում է վերոհիշյալ կրթօջախներում: Նրա հետազոտական աշխատանքի հիմնական ոլորտներն են՝ միջազգային տնտեսագիտության տեսություն, միջազգային ֆինանսներ, միջազգային քաղաքական տնտեսություն, եվրոպական տնտեսության, դրամական հարաբերություններ, դրամական քաղաքականություն և Չինաստանի տնտեսական համակարգի բարեփոխումներ: Դոկտոր Քսյուն ավարտել է Շանհայի հասարակական գիտությունների ակադեմիան, որտեղ նա մագիստրոսի և գիտությունների թեկնածուի (Ph.D) աստիճան միջազգային տնտեսագիտության ոլորտում: 1995-1996 թթ. նա շարունակել է իր հետդոկտորական ուսումը Harvard-Yeching ծրագրով Հարվարդի համալսարանում: Ավելի վաղ նա արժանացել է չինական կառավարության կրթաթոշակին՝ Կանադայի Արևմտյան Օնտարիոյի համալսարանում ուսումնասիրություններ անցկացնելու համար: Քսյուի աշխատությունները միջազգային տնտեսագիտության և քաղաքականության թեմաներով հրատարակվել են ինչպես չինարեն, այնպես էլ անգլերեն լեզուներով: Նրան հաճախ հրավիրում են հանդես գալու հանրային դասախոսություններով և  միջազգային տնտեսական հարցերի շուրջ խորհրդատվությամբ՝ կառավարության պաշտոնյաների և ներքին ու միջազգային կորպորացիաների գործարար ղեկավարների համար: Նրա մենագրություններից և զեկույցներից շատերը  չինական կառավարության և գիտական ասոցիացիաների կողմից պարգևատրվել են ակադեմիական բարձր մրցանակներով: