1982 թվականին Բարոնուհի Քերոլայն Քոքսին շնորհվել է Պերի Ցմահ կոչում և 1985-ից մինչև 2005 թվականը նա հանդիսանում էր Լորդերի պալատի փոխխոսնակ: Քերոլայն Քոքսը Բորնմաութի համալսարանի հիմնադիր կանցլերն է, 2006-2013թթ. եղել է Լիվերպուլի Հուսո համալսարանի կանցլեր և Բուժքույրական թագավորական քոլեջի պատվավոր փոխնախագահ: Նա հանդիսանում է MERLIN Անհապաղ բժշկական օգնության միջազգային կազմակերպության հիմնադիր–հոգաբարձու: Միաժամանակ հանդիսանում է HART Մարդասիրական օգնության բարեգործական կազմակերպության գործադիր գլխավոր տնօրեն:
Քերոլայն Քոքսն արժանացել է Լեհաստանի Հանրապետության Ծառայությունների համար Հրամանատարական խաչի, Վիլբերֆորսի մրցանակի, Համահնդկական քրիստոնեական խորհրդի կողմից Մայր Թերեզայի անվան միջազգային մրցանակի, Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից շնորհված Մխիթար Գոշ շքանշանի և Լեխ Վալենսայի կողմից շնորհված հոբելյանական շքանշանին: Նրան նույնպես շնորհվել է Անգլիայի վիրաբույժների Թագավորական քոլեջի Պատվավոր թոշակ, ինչպես նաև արժանացել է Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի համալսարանների Պատվավոր դոկտորի կոչմանը:
Բարոնուհի Քոքսի մարդասիրական աշխատանքը նրան բազում առաքելություններ
Վերջին ժամանակների հրատարակությունն
Երկու կենսագրական գրքեր նույնպես հրատարակվել են Monarch/Lion Hudson-ի կողմից՝ «Բարոնուհի Քոքս. Ձայն անձայնների համար» (Էնդրյու Բոյդ) և «Բարոնուհի Քոքս. Կոտրված աշխարհի վկան» (Լելա Ջիլբերտ):