ԱՄՆ-ում սակարկությունների ավարտին WTI տեսակի նավթի գինն աճել է՝ չնայած ԱՄՆ ռազմավարական պաշարներից 50 մլն բարել էներգակիրների արտանետմանը։ Համապատասխան տվյալները երեքշաբթի ներկայացված են Նյու Յորքի ապրանքային բորսայի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ-ի արեւելյան ափին ժամը 16:00-ի դրությամբ WTI տեսակի նավթի մատակարարումների արժեքը հունվարին աճել է 2,3%-ով (1,75 դոլար)՝ կազմելով մինչեւ 78,5 դոլար: «Իրավիճակն այնպիսին է, որ նավթի գների վրա  ազդեցությունը չափավոր կլինի եւ շատ բան կախված է դրա պահանջարկից»,-MarketWatch պորտալը մեջբերում է ամերիկյան ներդրումային ընկերության առաջատար ռազմավարական վերլուծաբան Ռոբ Հոֆորթի խոսքերը։