Microsoft ընկերությունն ունի Windows Insider կոչվող հատուկ ալիք, որտեղ մասնակիցներն առաջինն են ստանում են Windows 11-ի վերջին թարմացումները եւ փորձարկում դրանք: Հայտնի է դարձել, որ նման օգտատերերի համար հասանելի է Նոթատետրի նոր տարբերակը։ Ըստ մշակողների՝ հավելվածում բազմաթիվ փոփոխություններ են հայտնվել, այդ թվում՝ մութ թեմա։

Լռելյայն տեքստային խմբագրիչի նոր տարբերակն ավելի լակոնիկ կերպով է տեղավորվում նոր օպերացիոն համակարգի դիզայնի մեջ, ասում են փորձարկողները: Թարմացված նոթատետրն ունի կիսաթափանցիկ էֆեկտ, ինչպես նաեւ ավտոմատ կերպով հարմարվում է օգտագործողի կողմից կիրառվող դիզայնին: Բացի այդ, ինչպես նշվեց, հավելվածը ստացել է մութ թեմա։

Բացի վերափոխված դիզայնից, նոթատետրը աշխատանքի առումով մի քանի օգտակար գործիքներ է ստացել։ Microsoft-ի մշակողները իրականացրել են փոխարինելի բառերի բարելավված որոնում: Այժմ բառ որոնելիս հայտնվում է երկխոսության ոչ մեծ պատուհան, որը չի խանգարում փաստաթղթի դիտմանը:

Հասանելի է դարձել նաեւ գործողություններից բազմակի հետ գնալը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նոթատետրում միայն մեկ գործողություն հետ գնալու հնարավորություն կար։

Ավելի վաղ գրել էինք Windows 11-ի հետ պինդ կրիչների համատեղելիության խնդրի մասին։