Toyota-ն պայմանագիր է կնքել Մեծ Բրիտանիայի կառավարության հետ ջրածնային շարժիչով փիքափների մշակման համար։ Գործարքը կազմել է 11,3 մլն ֆունտ սթեռլինգ, հաղորդում է BBC-ը։

Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալներով՝ այս համաձայնագիրը կարող է մինչեւ 250 աշխատատեղ ստեղծել։ Ֆինանսավորումը Toyota-ին թույլ կտա Դերբիի մոտ գտնվող գործարանում Hilux FC մոդելի համար փորձնական արտադրական գիծ կազմակերպել։

Կառավարությունը հայտարարել է, որ ջրածնային ավտոմեքենաներն ավելի լավ են հարմարեցվում մեկուսացված վայրերի համար, ինչպիսիք են ֆերմաները, որտեղ լայնորեն կիրառվում են փիքափներ։

Toyotа-ի հետ գործարքը հինգ գործարքներից մեկն է, որոնց մասին հայտարարվել է ուրբաթ օրը եւ որոնք ընդհանուր առմամբ ստացել են  73 մլն ֆունտ սթեռլինգի չափով աջակցություն։