TikTok ալգորիթմները անդամախեղման եւ սննդային վարքագծի խանգարումների մասին տեսանյութեր են տարածում՝ ասվում է հետազոտության մեջ, որում ընդգծվում է սոցիալական ցանցերի եւ երիտասարդների հոգեկան առողջության վրա դրանց ազդեցության մասին մտահոգությունները, հայտնում է AP-ն:

«Թվային ատելության դիմակայության կենտրոն» ՀԿ-ի գիտնականները ստեղծել են TikTok հաշիվներ՝ հորինված դեռահասների համար ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում եւ Ավստրալիայում: Այնուհետեւ հաշիվները կառավարողները «լայքել են» անդամախեղման եւ սննդային վարքագծի խանգարումների մասին տեսանյութերը, որպեսզի տեսնեն, թե ինչպես կարձագանքի TikTok ալգորիթմը։

Մի քանի րոպեի ընթացքում չափազանց հանրահայտ հարթակը խորհուրդ է տվել նիհարելու եւ ինքնախեղման մասին տեսանյութեր, այդ թվում՝ մոդելների եւ իդեալականացված կազմվածքի լուսանկարներով, ածելիների պատկերներով եւ ինքնասպանության քննարկումներով:

Երբ հետազոտողները օգտատերերի անուններով հաշիվներ են ստեղծել, որոնք ցուցադրել են հատուկ  ություն սննդային վարքագծի խանգարումների նկատմամբ,եւ որոնք ներառել են, օրինակ, «նիհարել» բառը, հաշիվներն ավելի վտանգավոր բովանդակություն են պարունակել:

Սոցիալական ցանցերի ալգորիթմներն աշխատում են՝ բացահայտելով թեմաներն ու բովանդակությունը, որոնց այնուհետեւ ուղարկվում է ավելի շատ նույն բանից, կայքում ժամանակը առավելագույնի հասցնելու համար: Սակայն սոցիալական ցանցերի քննադատներն ասում են, որ նույն ալգորիթմները, որոնք առաջ են մղում որոշակի սպորտային թիմի, հոբբի կամ պարերով հետաքրքրվածությունը, կարող են օգտատերերին վնասակար բովանդակության փակուղի ուղարկել:

Սա առանձնահատուկ խնդիր է դեռահասների եւ երեխաների համար, որոնք, որպես կանոն, հակված են ավելի շատ ժամանակ անցկացնել համացանցում եւ ավելի խոցելի են ծաղրի, հասակակիցների կողմից ճնշման, սննդային վարքագծի խանգարումների կամ ինքնասպանության մասին վնասակար բովանդակության նկատմամբ, ասել է Fairplay-ի գործադիր տնօրեն Ջոշ Գոլինը:

Նա հավելել է, որ TikTok-ը միակ հարթակը չէ, որը չի կարողանում պաշտպանել երիտասարդ օգտատերերին վնասակար բովանդակությունից եւ տվյալների ագրեսիվ հավաքագրումից։

«Այս բոլոր թերությունները կապված են բիզնես մոդելի հետ,- ասել է Գոլինը,- Նշանակություն չունի, թե սոցիալական ցանցերի ինչ հարթակ է դա»: