Tesla էլեկտրական մեքենաների սեփականատերերը չեն կարողացել նստել իրենց մեքենաները խափանման պատճառով,հայտնում է «LentaRu»-ն՝ հղում անելով Electrek հրատարակությանը։

Լրագրողներն ուշադրություն են հրավիրել Tesla ավտոմեքենայի օգտատերերի բողոքներին, ովքեր անհայտ սխալի պատճառով չեն կարողացել ապաարգելափակել իրենց մեքենաները։ Օգտատերերը սմարթֆոնի հավելվածի միջոցով փորձել են բացել մեքենան՝ օգտագործելով թվային բանալի ֆունկցիան։ Արդյունքում պարզվել է, որ սխալը տեղի է ունեցել Tesla-ի կողմից։

Նոյեմբերի 20-ին Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը Twitter-ում պատասխանել է ավտոմեքենայի սեփականատերերից մեկի բողոքին։ «Կարծես թե մենք պատահաբար մեծացրինք ցանցի թրաֆիքի դետալիզացիան»,-ասել է Մասկը եւ ներողություն խնդրել սպառողներից՝ խոստանալով, որ ինժեներներն աշխատում են անսարքությունների վերացման ուղղությամբ։