ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական
Ներկայումս ՌԴ նախագահի խորհրդականի պաշտոնում Գլազևն իրականացնում է Դաշնային գործադիր իշխանությունների համակարգման պարտավորությունները՝ ուղղված եվրասիական ինտեգրացման զարգացմանը Մաքսային միության և Ռուսաստան- Բելառուս-Ղազախստան միացյալ տնտեսական տարածության շրջանակներում:
Բավական հարուստ է Գլազևի քաղաքական ուղին՝ գիտաշխատողից մինչև նախարար, Պետդումայի պատգամավոր և ՌԴ նախագահի խորհրդական:
Գլազևն ավարտել է Լոմոնոսովի անվան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, այնուհետև Կենտրոնական տնտեսա-մաթեմատիկական ինստիտուտը, ստացել է դոտկոր պրոֆեսորի կոչում:
90-ականներին զբաղեցրել է ՌԴ արտաքին-տնտեսական կապերի գծով նախարարի պաշտոնը:
1994-1995թթ. և 2000-2003 թթ. ընտրվել է Ռուսաստանի պետդումայի առաջին և երրորդ գումարման պատգամավոր, տնտեսական քաղաքականության գծով հանձնախմբի ղեկավար:
1996-ին նշանակվել է ՌԴ տնտեսական անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնում:
2004թ-ին ինքնաառաջադրվել է ՌԴ նախագահի ընտրություններին՝ ստանալով ընտրողների ձայների 4,1 տոկոսը: Նույն թվականին ստեղծել է «Հանուն արժանավոր կյանքի» համառուսական հասարակական միավորումը: 2005թ. «Родина» կուսակցության պառակտումից հետո դարձել է «Родина — Народно-патриотический союз» խմբակցության համանախագահներից մեկը:
2012թ. փետրվարի ՌԴ նախագահի ընտրություններին եղել է նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձը:
Բազմաթիվ գիտական հոդվածների և զեկույցների հեղինակ է: