Ամերիկյան ավիաշինարարական Boeing կոնցեռնը նախատեսում է 2023թ. կրճատել մոտ 2 հազար աշխատակցի, տեղեկացրել է Seattle Times թերթը։

«Այս տարի մենք մոտ 2 հազար կրճատում կկատարենք։ Դրանք հիմնականում կկատարվեն ֆինանսական դեպարտամենտում եւ կադրերի բաժնում»,- տեղեկացրել են Boeing-ում։

Ինչպես նշվել է հոդվածում, կրճատման տակ ընկնող աշխատակիցների գործառույթների մի մասը կփոխանցվի հնդկական Tata Consulting Services IT-ընկերության աութսորսինգին։