Ռալֆ Սայմոնը համաշխարհային ժամանցային բջջային և սոցիալական մեդիայի ոլորտի հիմնադիրներից մեկն է: Նրան հաճախ անվանում են նորարար և մարգարե, որն աշխարհին հայտնի դարձավ  որպես «հեռախոսազանգի (ռինգտոնի) հայրը»: Սայմոնը սմարթֆոնի օգտագործման հետ կապված ապրելակերպի փոփոխությունների հարցերով փորձագետ է, զբաղվում է բազմաէկրան համակարգերի, առողջապահական շարժական համակարգերի ոլորտում ստեղծագործական մտահղացումների իրականացմամբ մի շարք զարգացող երկրներում: Սայմոնը հիմնադրել է ռինգտոն ծառայությունների աշխարհում առաջին միջազգային ծառայությունը՝ Moviso-ն՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում: Սայմոնը բջջային ծրագրային ապահովվմամբ զբաղվող աշխարհի 50 առաջատարներից է՝ սկսած  2005-ից: Նա մշտապես որոնումների մեջ է՝ ստեղծագործական մոտեցումներ կիրառելով և փնտրելով  նոր խելացի լուծումներ բջջային հավելվածների ստեղծման, այդ թվում շարժական առողջապահության, VR և այլ որորտների բովանդակության զարգացման համար: Նրա  Mobilium Global ընկերությունը առաջատար փորձագետ է հանդիսանում աշխարհի զարգացող երկրներում բջջային սոցիալական լրատվամիջոցների, շարժական առողջապահության, ինչպես նաև բջջային խաղերի, վիրտուալ իրականության, գլոբալ բջջային բիզնեսի ռազմավարությունների, «դրական մարտահրավերների» և դրանց իրականացման ոլորտում: Նա գիտի, որ ամբողջ աշխարհում ապագան պատկանում է Screenagers-ին, և  գիտի, թե ինչպես պետք է բջջային բազմաէկրան համակարգերի և սմարթֆոններիի օգտագործման  հնարավորություններ մշակել սքրինէյջերների համար:

Mobilium-ը գործարկել է աշխարհում առաջին բջջային առողջապահական ցանցը Աֆրիկայում՝ իր աֆրիկյան դուստր ընկերության միջոցով: Ներկայումս Mobilium-ը նաև աշխատում է բջջային խաղերի ոլորտւոմ, մասնավորապես՝ պատմության մեջ առաջին անգամ Ջոն Լենոնին վիրտուալ իրականության մեջ ներկայացնելու փորձի ստեղծման, ինչպես նաև սպորտային սոցիալական ԶԼՄ-ներում նախագծերի իրականացման վրա: Ընկերությունը մշակում է պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ բասկետբոլի լիգայի ստեղծման համար Միացյալ Թագավորությունում:

Mobilium-ը նաև օժանդակում է աշխարհի կարևորագույն սթարթափերին և կորդինացնում է ապագայի տեխնոլոգիաների զարգացմանը միտված մի շարք միջոցառումներ և հանդիպումներ, այդ թվում ` ապագայի տեխնոլոգիաներին նվիրված The Pioneers փառատոնը Վիեննայում, The African Leadership Network-ը Աֆրիկայում, Բջջային արդյունաբերության ասոցիացիան (CTIA) Լաս Վեգասում, All That Matters ամենամյա թվային և բջջային տեխնոլոգիաների կոնֆերանսը Սինգապուրում և DLD նորարությունների փառատոնը Թել Ավիվում: Նա բջջային հավելվածների համաշխարհային ամենահեղինակավոր մրցույթներից մեկի՝ ՄԱԿ-ի Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության (World Summit Awards) ժյուրիի և վարչության անդամ է: Սայմոնը նաև հայտնի է որպես ականավոր խոսնակ, մոդերատոր, ինչպես նաև սթարթափերի և ինովացիոն նախաձեռնությունների հովանավոր: Ռալֆ Սայմոնը Մեծ Բրիտանիայի Արվեստի Թագավորական միության անդամ է, ԱՄՆ –ի Ձայնագրությունների արվեստի և գիտության ազգային ակադեմիայի անդամ և Mobilium Global ընկերության գլխավոր տնօրեն և հիմնադիր: