Մամուլի հաղորդագրություն

Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողով (ԵԳՄՀ)

www.ereforum.org

2017թ. Հոկտեմբերի 5-7

Երևան, «Մերիդիան» էքսպո կենտրոն

 

Հոկտեմբերի 5-7-ը՝ Երևանում կանցկացվի Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որի նախաձեռնողը «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն է: Համաժողովն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՀՀ Կառավարության և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ (համաժողովի համակարգողը՝ «Ռոսկոնգրես» հիմնադրամ)։

Միջոցառման նպատակը՝  ԵԱՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵՄ գործարար շրջանակների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար մշտապես գործող տեղեկատվական և քննարկումների հարթակի ստեղծումն է:

Համաժողովի աշխատանքներին մասնակցում են՝ կառավարությունների, գործարար և փորձագիտական շրջանակների  ներկայացուցիչներ, համաշխարհային հայտնի ընկերությունների ղեկավարներ  Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից,  ինչպես նաև ԱՄՆ-ից, Չինաստանից, Քաթարից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից և այլն:

Պլենար և հարակից նիստերին ելույթ կունենան

 

Տիգրան Սարգսյանը – ԵՏՀ կոլեգիայի նախագահ

Կարեն Կարապետյանը – ՀՀ վարչապետ

Արա Աբրահամյանը – «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան

Սերգեյ Գլազևը – ՌԴ նախագահի խորհրդական

Դենիս Մանտուրովը – ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար

Նատալիա Վոլկովան – Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար

Ուլանբեկ Ռիսկուլովը – Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության,  էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահ

Ալիկ Այդարբաևը – Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարի առաջին տեղակալ

Իգոր Օռլովը – ՌԴ Արխանգելսկի մարզի ղեկավար

Վիկտոր Խրիստենկոն – ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահ

Սերգեյ Չերյոմինը – Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար

Լևոն Ալթունյանը – ՀՀ առողջապահության նախարար

Վլադիմիր Չեռնովը – ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ

և այլք:

Համաժողովի շրջանակում տեղի կունենա Արդյունաբերության նախարարների խորհրդակցություն, ինչպես նաև առանձին քննարկումներ հետևյալ ուղղություններով.

– Բժշկական արդյունաբերություն և Եվրասիական տարածքում արտադրական ինտեգրացիա։

– Եվրասիական տարածքում ոսկերչական իրերի արտադրություն և սպառման շուկաների ընդլայնում։

– Համագործակցություն թեթև արդյունաբերության ոլորտում։

– Արտադրական ինտեգրացիա։

– Համագործակցություն ռադիոէլեկտրոնիկայի, կապի և ՏՏ ոլորտում։

 

Համաժողովն անցկացվում է Ռուսաստան – Հայաստան 6-րդ միջտարածաշրջանային համաժողովի,   «Junwex Yerevan Show» միջազգային ոսկերչական ցուցահանդեսի, «Yerevan Fashion Week» «Golden Lace» նորաձևության շաբաթի ուղեկցությամբ:

 

Համաժողովի մասնակիցներն ու հյուրերը հոկտեմբերի 7-ին կմասնակցեն Արա Աբրահամյանի միջոցներով կառուցված ռուսական ուղղափառ տաճարի օծման հանդիսավոր արարողությանը:

Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը կայացել է 2016թ. հոկտեմբերին: Համաժողովն անց է կացվել բարձր ներկայացուցչական մակարդակով. նիստերին, գործարար հանդիպումներին և քննարկումներին մասնակցել և ելույթ են ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը, «Сбербанк»-ի կառավարման խորդրդի նախագահ Գերման Գրեֆը, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալության ղեկավար  Դմիտրի Շուգաևը,  Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, ՀՀ-ում և ՌԴ-ում Կորեայի Հանրապետության դեսպան Պակ Ռո Բյոկը, Ռազմավարության, քաղաքականության, անվտանգության և տնտեսության  հարցերի (ISPSW)  ինստիտուտի նախագահ Պիտեր Ռոյելը,  «Forbes&Manhattan»-ի  գործադիր տնօրեն Սթեն Բարթին, Բրիտանիայի լորդերի պալատի անդամ և նախկին խոսնակ Քերոլայն Քոքսը և այլք:

Համաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների  վերաբերյալ անցած տարվա ընթացքում  Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի նախագահ Արա Աբրահամյանի  կողմից կազմակերպվել են մի շարք փոխադարձ այցելություններ և քննարկումներ՝  նախարարների, փոխնախարարների, շահագրգիռ կորպորացիաների ղեկավարների  մասնակցությամբ, որոնց նպատակն է եղել  արտադրական և արդյունաբերական կապերի ձևավորումը, եղածների վերականգնումը և Հայաստանում նոր արտադրությունների հիմնումը:

Համաժողովի մասնակիցներն ու հյուրերը հոկտեմբերի 7-ին կմասնակցեն Արա Աբրահամյանի միջոցներով կառուցված Ռուսական ուղղափառ եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը:

 

Հատվածներ առաջին համաժողովի ելույթներից.

Կարեն Կարապետյան-ՀՀ վարչապետ

 «Չնայած հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններին, կարծում եմ, որ մենք աննախադեպ մեծ հնարավորություն ունենք դրանց ամրապնդման համար: Եվրասիական տարածքում միջազգային ինտեգրացիոն գործընթացները կարող են միայն օգնել դրան»:

Արա ԱբրահամյանԵվրասիական գործընկերության միջազգային համաժողովի նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան

«Մենք հիմնում ենք այս համաժողովը որպես մեկ տնտեսական սիրտ, որը Եվրասիական տնտեսական միությանը և Եվրասիայի բոլոր երկրներին պետք է մատակարարի նոր   նախագծեր և  ներդրումներ: Միասնական տնտեսական օրգանիզմի կառուցման գործընթացն արդեն ընթացքի մեջ է: Եվրասիան սկսում է  իրեն ճանաչել ոչ միայն որպես միասնական աշխարհագրական միավոր, այլև միասնական տնտեսական տարածք, որպես ահռելի կենդանի օրգանիզմ, որի առողջության համար յուրաքանչյուր օրգան պետք է լինի առողջ և համագործակցի մյուսների հետ»:

Գերման Գրեֆ– «Сбербанк»-ի կառավարման խորհրդի նախագահ

«Հայաստանի տնտեսությունը ներդրողների համար չի կարող գրավիչ լինել, եթե մնա մեկուսացված: Հայաստանին հարկավոր է արդյունավետ  պետական կառավարում և բիզնեսի շատ պարզ ռեժիմ: Հայաստանի կառավարությունը պետք է լինի ԵԱՏՄ-ում ամենաարագն ու ճկունը: Եթե հանրապետությունն  դեպի Եվրասիական միության  բոլոր շուկաներ  հասանելիություն ապահովի, ապա ներդրողների համար միևնույն է, թե որտեղ բիզնես հիմնել՝ Ռուսաստանում, Ղազախստանում, թե Հաայստանում: Եթե այստեղ բիզնեսի համար կատարյալ պայմաններ ստեղծվեն, ներդրողները կընտրեն Հայաստանը:

 

Լրատվամիջոցների հավատարմագրումը

http://ereforum.org/massmediaaccreditation/?lang=am

 

Գրանցումը՝  հոկտեմբերի 6-ին, ժ. 8։30  («Մերիդիան» էքսպո կենտրոն, Ոսկերիչների 1)

Մոտեցումը՝ http://www.meridianfez.com/en/contact