Ռուսաստանի պետական գործիչ, Ռուսաստանի Խնայբանկի նախագահ և Ռազմավարական զարգացման կենտրոնի խորհրդի նախագահ, «Յանդեքսի» տնօրենների խորհրդի անդամ

Գերման Գրեֆը ծնվել է 1964-ին Դոնբասից Ղազախստան աքսորված էթնիկ գերմանացիների ընտանիքում: 1990-ին ավարտել է Օմսկի պետական համալսարանի իրավաբանական բաժինը՝  «իրավագիտություն» մասնագիտությամբ:

1991- 1992 թթ.՝ Սանկտ Պետերբուրգի և Պետերգոֆի վարչության տնտեսական զարգացման և գույքի հանձնաժողովի առաջին կարգի խորհրդական:  

1992 թ. նշանակվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի Քաղաքային գույքի կառավարման հանձնաժողովի Պետերգոֆի թաղամասային գործակալության ղեկավար:  1992- 1994 թթ.`  Քաղաքային գույքի կառավարման հանձնաժողովի նախագահ, Սանկտ Պետերբուրգի և Պետերգոֆի թաղամասային վարչության ղեկավարի տեղակալ:  

1994 –ին՝ Անշարժ գույքի բաժնի փոխտնօրեն, Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքի հանձնաժողովի փոխնախագահ:

1997-1998 թթ.՝ փոխնահանգապետ, Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքի հանձնաժողովի նախագահ:  
2000 թ.`  նշանակվել է ՌԴ Պետական գույքի փոխնախարար:

1991-1998 թթ.` «Լենէներգո» ԲԲԸ, «Սանկտ Պետերբուրգի նավահանգիստ» և «Պետերբուրգի 5-րդ ալիք» կազմակերպությունների  տնօրենների խորհուրդների անդամ:  

1998 թ.`  տեղափոխվել է Մոսկվա, որտեղ աշխատանքի է անցել ՌԴ Պետական գույքի նախարարությունում, իսկ  2000-ին ներգրավվել է Միխայիլ Կասյանովի կառավարության կազմ և նշանակվել Տնտեսական զարգացման նախարար:  2007 թ. Գրեֆը գլխավորել է Ռուսաստանի Խնայբանկի խորհուրդը:  

2011 թ. հոկտեմբերին Գերման Գրեֆը ներառվել է «Forbes»-ի ռուսաստանյան ամենաէքսցենտրիկ գործարարների տասնյակում: Իսկ 2013 թվականին հայտնվել Ռուսաստանի ամենաթանկ կառավարիչների հնգյակում:

Պարգևատրվել է ՌԴ նախագահի շնորհակալագրով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով:
Պետերգոֆի պատվավոր քաղաքացի է (2007):