Fastex ընկերությունը մասնակցում է խաղային եւ տեխնոլոգիական ոլորոտի ամենամասշտաբային ICE London ամենամյա ցուցահանդեսին:

Փետրվարի 7-ից 9-ը ExCeL London-ում տեղի է ունենալու ոլորտի ամենասպասված միջոցառումներից մեկը, որին առաջին անգամ իր մասնակցությունն է ունենալու նաեւ հայկական ծագմամբ առաջին բլոկչեյն էկոհամակարգը:

Ցուցանդեսին ընկերությունը կներկայանա իր մի շարք պրուդուկտներով, ինչպիսիքն են՝ Fasttoken կրիպտոարժույթը, FastexVerse մետավերս տիրույթը, Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակը, ftNFT մարկետը, ինչպես նաեւ FastexChain բլոկչեյն հարթակը։ Վերջինս շուտով կմեկնարկի իր մեյննեթի գործարկման փուլը, որտեղ կարող եք ստանալ թոքեններ ձեռք բերելու հնարավորություն՝ դառնալով վավերացնող նախնական փուլում: Այս հարթակն առաջարկում է Web3 նորարարական լուծումներ, որոնք օգնում են արագացնել բիզնեսի կառավարման գործընթացը:

ICE London-ին Fastex-ի մասնակցությունը համաշխարհային հարթակ դուրս գալու հիանալի հնարավորություն է: Այս խոստումնալից մեկնարկով էլ ընկերությունն ամրապնդելու է իր դիրքերն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային շուկայում:

Միջոցառման շրջանակում ընկերության պրոդուկտներին ծանոթանալու համար կարող եք ամրագրել հանդիպում՝ անցնելով հղմամբ եւ գտնել մեզ N9-450 տաղավարում: