Գերմանական Deutsche Bank-ը դադարեցրել է հարաբերությունները ռուսական մի շարք բանկերի հետ, որոնք եվրոյով թղթակցային հաշիվներ ունեին բացված իր մոտ։ Այս մասին РБК-ին հայտնել են ֆինանսական շուկայում երկու աղբյուր։

Հաղորդվում է, որ Deutsche Bank-ը 2022 թվականի մարտի կեսին ծանուցում է ուղարկել ռուսական բանկերին՝ ապրիլի 8-ին հաշիվները փակելու մասին։ Փաստորեն, հաշիվներն աշխատել են մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ եւ փակվել են ապրիլի 20-ին, ասել է РБК-ի զրուցակիցներից մեկը։ Նա հավելել է, որ որոշումը առնչվել է բազմաթիվ խոշոր վարկային հաստատությունների։

Երկրորդ աղբյուրը հաստատել է, որ Deutsche Bank-ը դեռեւս մարտին փակել է պատժամիջոցների տակ չգտնվող բանկերի հաշիվները:

«Այժմ Deutsche Bank-ն ունի մի քանի թղթակցային հաշիվներ ռուսական փոքր բանկերում, որոնք ուշադրություն չեն գրավում, որոնք քիչ գործարքներ ունեն»,- բնել է նա՝ հավելելով, որ եթե բանկի գործարքների թիվն աճում է, ապա Deutsche Bank-ը փակում է հաշիվը։