Politico-ն կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի ԵՄ-ին մատակարարումների մասին. Ո՞ւր գնացին հարկատուների միլիարդները

Politico-ն կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի մատակարարումների մասին. Ո՞ւր գնացին միլիարդավոր հարկատուները Եվրամիություն Pfizer-ի պատվաստանյութերի մատակարարման հետ կապված Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ Ալբերտ Բուրլայի «ստվերային» գործարքների շուրջ իրավիճակը շարունակվում է, եւ Հանձնաժողովի նախագահից պահանջվում է մանրամասն բացատրել, թե ինչպես եւ ինչու են դրանք ձեռք բերելու վրա հարկատուների այդքան միլիարդավոր գումարներ ծախսվել։ Politico-ն հայտնում է, որ…

Ոսկին չափավոր թանկանում է

Ոսկին երեքշաբթի առավոտյան չափավոր թանկանում է՝ մեկ տրոյական ունցիան վաճառվում է 1 885 դոլարից մի փոքր բարձր գնով, վկայում են աճուրդների տվյալները։ Ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում թանկացել է 7,25 դոլարով կամ 0,39 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 886,75 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,5 տոկոսով՝ մեկ ունցիան 22,348 դոլար։ Դոլարի ինդեքսը (փոխարժեքը…

Seattle Times-ը տեղեկացրել է, որ Boeing-ը 2023թ. կկրճատի մոտ 2 հազար աշխատակցի

Ամերիկյան ավիաշինարարական Boeing կոնցեռնը նախատեսում է 2023թ. կրճատել մոտ 2 հազար աշխատակցի, տեղեկացրել է Seattle Times թերթը։

«Այս տարի մենք մոտ 2 հազար կրճատում կկատարենք։ Դրանք հիմնականում կկատարվեն ֆինանսական դեպարտամենտում եւ կադրերի բաժնում»,- տեղեկացրել են Boeing-ում։

Ինչպես նշվել է հոդվածում, կրճատման տակ ընկնող աշխատակիցների գործառույթների մի մասը կփոխանցվի հնդկական Tata Consulting Services IT-ընկերության աութսորսինգին։

Fastex-ն առաջին անգամ մասնակցում է ICE London ցուցահանդեսին

Fastex ընկերությունը մասնակցում է խաղային եւ տեխնոլոգիական ոլորոտի ամենամասշտաբային ICE London ամենամյա ցուցահանդեսին: Փետրվարի 7-ից 9-ը ExCeL London-ում տեղի է ունենալու ոլորտի ամենասպասված միջոցառումներից մեկը, որին առաջին անգամ իր մասնակցությունն է ունենալու նաեւ հայկական ծագմամբ առաջին բլոկչեյն էկոհամակարգը: Ցուցանդեսին ընկերությունը կներկայանա իր մի շարք պրուդուկտներով, ինչպիսիքն են՝ Fasttoken կրիպտոարժույթը, FastexVerse մետավերս տիրույթը, Fastex Exchange կրիպտոարժույթի…

Անդրատլանտյան առեւտրային պատերազմի սպառնալիքը ծանրանում է Դավոսի վրա

Անդրատլանտյան առեւտրային պատերազմի սպառնալիքը ծանրանում է Դավոսի վրա, հայտնում է CNBC-ն։ Անդրատլանտյան առեւտրային լարվածության հարցերն այս շաբաթ գերակշռել են Համաշխարհային տնտեսական ֆորումում: Մի կողմից, եվրոպացի պաշտոնյաներն ասում են, որ ավելի շատ ֆինանսական աջակցություն կցուցաբերեն եվրոպական ընկերություններին: Մյուս կողմից, գործարար համայնքը ոգեւորված է ԱՄՆ-ում «կանաչ» սուբսիդիաներից եւ պնդում է, որ ԵՄ-ն պետք է համապատասխանի նրան, ինչ…

ԱՄԷ-ն եւ Հնդկաստանը նախնական բանակցություններ են վարում ռուփիով առեւտուր անելու մասին

Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Հնդկաստանը նախնական բանակցություններ են վարում ռուփիով նավթի հետ չկապված առեւտուր անելու մասին, տեղեկացրել է Reuters-ը։ Այս քայլը հիմնվելու է 2022թ. ստորագրված համաձայնագրի վրա, որն ուղղված է երկու երկրների միջեւ, բացի նավթից, առեւտրի ավելացմանը՝ մինչեւ 2027թ. այն հասցնելով 100 մլրդ դոլարի։ Հնդկական արժույթով առեւտուրը կնշանակի նաեւ կտրուկ հեռացում ԱՄՆ դոլարից, որը գերիշխում…

Google Pay-ն արդեն հասանելի է Յունիբանկի հաճախորդների համար

Յունիբանկը գործարկել է Google Pay ծառայությունը՝ իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով պարզ և անվտանգ անհպում վճարումներ կատարել Android և WearOS համակարգերով աշխատող սարքերով: Քարտապանները կարող են Յունիբանկի Visa քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին, որը ևս այսօր է գործարկվել, և վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ։ Անվտանգության մի քանի մակարդակների և Յունիբանկի քարտի…

ԵՄ-ն մաքսատուրքեր է սահմանել արմավենու յուղ պարունակող ինդոնեզական մթերքի վրա

ԵՄ-ն հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել ինդոնեզական ճարպաթթուների վրա, որոնց հիմնական բաղադրիչը արմավենու յուղն է՝ իր շուկան մրցակցությունից փրկելու համար։ «Եվրամիության արդյունաբերությունը տուժել է դեմպինգային ներմուծումից, քանի որ այն չկարողացավ մրցակցել ինդոնեզական թթուների հետ գնի հարցում: Սա հանգեցրեց նրան, որ Եվրամիությյունը կորցրեց շուկայում իր  մասը: Ճարպաթթուները լայնորեն օգտագործվում են սննդում, կոսմետիկայում եւ դեղամիջոցներում»,- ասվում է Եվրահանձնաժողովի…

ՄԲ ինտերնետի անվտանգության օրենքը սպառնում է Ցուկերբերգի նման գործադիր տնօրեններին

Բրիտանական կառավարությունը ինտերնետի անվտանգության նոր օրինագծի համաձայն ավելի կոշտ գործողություններ ձեռնարկելու շեմին է, որը կարող է քրեական պատասխանատվության ենթարկել Մարկ Ցուկերբերգի նման տեխնոլոգիական ղեկավարներին՝ սոցիալական ցանցերում երեխաների համար վնասակար բովանդակության համար: Մասնավորապես, օրինագծի փոփոխությամբ առաջարկվում է մինչեւ երկու տարվա ազատազրկում տեխնոլոգիական ղեկավարների համար, ովքեր չեն կարողանում պաշտպանել փոքր երեխաներին առցանց բովանդակությունից, որը, ըստ փորձագետների, բարձրացնում…

Wikipedia-ի դիզայնը 12 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել է

Wikimedia հիմնադրամը, որին պատկանում է Wikipedia նախագիծը, 12 տարվա ընթացքում առաջին անգամ իրականացրել է համացանցային հանրագիտարանի դիզայնի լայնածավալ փոփոխություն։ Այս մասին հայտնում է Mashable հրատարակությունը։ Նոր դիզայնը կոչվում է Vector 2022, որտեղ հոդվածների վերնագրերը էջի ձախ կողմում են, ինչը հնարավորություն է տալիս արագ անցում կատարել նյութերին։ Հայտնվել է տողի առավելագույն լայնության դինամիկ կարգավորում: Նոր գործառույթն…