Ղրղզստանի գլխավոր խնդիրներից մեկը կրթությունն է

Ղրղզստանի նախագահը կարծում է, որ երկրի գլխավոր և կարևորագույն խնդիրներից մեկը, որը ծառացած է պետության առջև, երեխաների կրթության որակի և հեղինակության բարելավումն է: Այդ մասին Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է կրթության ոլորտի աշխատողների տոնի առթիվ հանրապետության ուսուցիչներին ուղղված իր ուղերձում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հանրապետության կրթական համակարգի գլխավոր խնդիրը դպրոցական և բարձրագույն կրթության որակի բարձրացումն է:…