ԵՏՄ երկրները ծրագրում են Երկրի հեռակա զոնդավորման համատեղ արբանյակների խմբավորում ստեղծել

Եվրասիական տնտեսական միության երկրները, որտեղ ներառված են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղզստանը, ծրագրում են 2019–ին միացյալ ուղեծրային՝ Երկրի հեռակա զոնդավորման արբանյակների խմբավորում ստեղծել։ Այս մասին գրում է «Известия»  պարբերականը՝ վկայակոչելով ԵՏՄ արդյունաբերական քաղաքականության բաժնի ղեկավար Նիկոլայ Կուշնարյովին։ Նշվում է, որ 2023–ին նախատեսվում է նոր տիեզերական սարքավորումների սերիական արտադրություն։ Ծրագրվում է, որ նոր արբանյակները կգերազանցեն…

ԵԱՏՄ-ի արտաքին առևտրաշրջանառությունը նոր թափ է ստանում. Տիգրան Սարգսյան

«Մեր առաջնահերթ խնդիրն է որոշել այն երկրների արտաքին տնտեսական գործունեության և խմբերի գերակայությունները, որոնց հետ անհրաժեշտ է ստեղծել առևտրատնտեսական ուղիղ փոխհարաբերություններ»,- այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ԵԱՏՄ կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը և հավելել, որ Եվրասիական տնտեսական միության արտաքին առևտրաշրջանառությունը նոր թափ է հավաքում: «ԵԱՏՄ-ի արտաքին առևտրաշրջանառությունը նոր թափ է…

ԵԱՏՄ-ի և Իսրայելի միջև ԱՏԳ-ի վերաբերյալ բանակցությունները նախատեսվում են մայիսին

ԵԱՏՄ-ի և Իսրայելի միջև Ազատ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները նախատեսվում են 2017 թվականի մայիսին, միավորման անդամ երկրներից որևէ մեկում: Այդ մասին հայտնում է eurasiancenter.ru-ն: «Հաջորդ հանդիպումը նշանակված է 2017-ի մայիսին, ԵԱՏՄ անդամ երկրներից որևէ մեկում»,-այդ մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում, որը տարածվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի…

Հայաստանը կարող է հարթակ դառնալ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ երկխոսություն սկսելու համար. փոխվարչապետ

Երեւանը շատ լավ հարթակ կարող է դառնալ` ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ երկխոսություն սկսելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Երեւանում տեղի ունեցող «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի շրջանակներում: Փոխվարչապետը մանրամասն խոսել է տնտեսական ճգնաժամի հետեւանքնրի եւ 2015-16-ին ռուսական ռուբլու դեւալվացիայի մասին: Գաբրիելյանի խոսքով` Հայաստանի համար այդ տարիները…

ԵԱՏՄ երկրները ընդհանուր ֆինանսական շուկա ձևավորելու հայեցակարգ կմշակեն

ԵԱՏՄ երկրների վարչապետները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարել են մշակել բիզնեսի զարգացմանն ուղղված միջոցառումների համալիր: Ինչպես հայտնում է Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, ծրագրում պետք է ներառվեն հարցեր, որոնք կվերաբերեն ներդրումային քաղաքականության ակտիվացմանը, ԵԱՏՄ երկրների աշխատողների համար կենսաթոշակների ապահովման փաստաթղթի ստորագրմանը, տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների կարգավորմանը և համընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգի լրամշակմանը: Վարչապետի խոսքով, նիստի մասնակիցները հավանության…

«Հայաստանը մտադիր է հետևողական ու համակարգված աշխատել ԵԱՏՄ ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ». վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկի «Ալա-Արչա» պետական համալիրում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Համատեղ պաշտոնական լուսանկարման արարողությունից հետո տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ ու ընդլայնված կազմերով: Քննարկվել են ԵԱՏՄ անդամ…

Կարեն Կարապետյանին ընդունել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը

Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ղրղզստանի նախագահը, ողջունելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակներին Բիշքեկում, նշել է, որ այն արդյունավետ…

Այստեղ ոչ ոք ոչ մեկի ուժով չի պահում. Մեդվեդեւը՝ ԵՏՄ գործընկերների մասին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ԵՏՄ մասնակիցներին կոչ է անում  ռուսական գազի  «հաշվարկների հետ կապված վարժություններ չանել». եթե որոշ երկրներ չմտնեին ԵՏՄ, նրանք գազ կգնեին եվրոպական գներով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Եկեք ուղիղ, առանց  նեղանալու. եթե այստեղ ներկա մի քանի երկրներ չանդամակցեին Միությանը կամ հեռանային նրանից, նրանք գազը կգնեին եվրոպական գներով… Եւ պետք չէ ոչիչնչ ապացուցել…

ԵՏՄ երկրներն այս տարի պետք է հաղթահարեն առեւտրի անկումը. Մեդվեդեւ

ԵՏՄ անդամ երկրներն այս տարի պետք է հաղթահարեն միմյանց միջեւ առկա առեւտրի անկումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Առեւտրի անկումը հաղթահարելը այս տարվա ակտուալ խնդիրն է», – ասել է Մեդվեդեւը Բիշքեկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։ Նրա խոսքով, հատկապես կարեւոր է դա անել՝…

Բիշքեկում ԵՏՄ-Իրան ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի մասին կարգադրություն է ստորագրվել

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները կազմակերպելու մասին կարգադրություն են ստորագրել: Խորհրդի նիստի մասնակիցները ստորագրել են նաեւ 2015-2016թթ. մասնակից- պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի վիճակի մասին,  «ԵՏՄ-ում ինտեգրացիոն պոտենցիալ ունեցող տնտեսության ոլորտների եւ դրանց օգտագործմանն ուղղված միջոցառումների մասին» կարգադրությունները: Մասնակիցները ստորագրել են նաեւ մինչեւ 2025…