Գնել Սանոսյանը Իրանի նավթի նախարարի հետ քննարկել է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։ Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր  պայմանագիրը։ Նախարար Սանոսյանը առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում, երբ պայմանագիրը կվերջնականացվի, պատրաստ լինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական…

ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը

ԱՄՆ-ն վերացնում է Կուբայի համար վիզային եւ ֆինանսական սահմանափակումների մի մասը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն կնպաստի Կուբայի մասնավոր հատվածի աճին։ «Մենք կաջակցենք էլեկտրոնային վճարումների եւ ԱՄՆ գործարար ակտիվության համար անկախ կուբացի ձեռներեցներին»,-հավելել է Փրայսը։ «Մենք կհանենք ընտանեկան տրանսֆերտների եռամսյակային 1000 դոլարի սահմանաչափը եւ…

Չինացի օդերեւութաբանները մթնոլորտային դիտարկումների բարձրության համաշխարհային ռեկորդ են սահմանել

Չինաստանում ստեղծված «Ցզիմու-1» դիրիժաբլի օգնությամբ չինացի օդերեւութաբանները կիրակի օրը Տիբեթում համաշխարհային նոր ռեկորդ են սահմանել մթնոլորտային դիտարկումների բարձրության գծով՝ ծովի մակարդակից 9 032 մետր բարձր, տեղեկացրել է «Սինհուա»-ն։ Թռչող սարքը՝ աերոստատը, ստեղծել են Չինաստանի գիտությունների ակադեմիայի Աերոտիեզերական տեղեկատվության ինստիտուտում՝ մթնոլորտային միջավայրի մոնիթորինգ իրականացնելու համար։ Սարքն ունի 55 մետր երկարություն եւ 19 մետր բարձրություն։ Ծավալը 9 60…

Իրանը Ռուսաստանին է հանձնել նավթագազային ոլորտում համագործակցության քարտեզը

Իրանը եւ Ռուսաստանի Դաշնությունը  լավ լուծումներ են գտել նավթագազային ոլորտում համագործակցության համար, Թեհրանը Մոսկվային է հանձնել ոլորտի «համագործակցության քարտեզը», «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի գլխավորած կառավարության օրակարգում է ռուսական ընկերությունների եւ Ռուսաստանի կառավարության հետ էներգետիկայի տարբեր ոլորտներում համագործակցության ուղղությունների լուրջ դիտարկումը։ «Կողմերը բանակցություններ են…

Եվրոպան դիտարկում է Իսրայելից գազի գնումը՝ որպես այլընտրանք ռուսական հումքին․ԶԼՄ

Եվրոպան դիտարկում է Իսրայելից գազի գնումը՝ որպես այլընտրանք ռուսական հումքին, գրում է Yeni Safak-ը։ «Դեռ պահպանվում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածությունը, Եվրոպայում շարունակվում են այլընտրանքային գազի որոնումները։ Որպես տարբերակ դիտարկվում է իսրայելական գազը»,-գրում է թերթը։ Թերթը նաեւ նշում է, որ նոր հորատիչ նավը, որն ուղեւորվել է Հարավային Կորեայից մարտի 7-ին, ուղղորդվում է դեպի Թունիս։…

2022թ․ առաջին եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր կապիտալը հատել է 1 տրիլիոն դրամի սահմանը․ ՀԲՄ

Այսօր Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) կայացած մամլո ասուլիսի շրջանակում ներկայացվեցին ՀՀ բանկային համակարգի 2022թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց համակարգի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի։ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ 2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 147 ՀՀ դրամ-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է…

Բանկային քարտով գնումների դեպքում թոշակառուների քարտին որոշակի տոկոս հետ կգա. Փաշինյան

Կառավարությունը նախատեսում է սոցիալական նշանակության նոր համակարգ ներդնել, ըստ որի՝  թոշակառուի կողմից բանկային քարտով գնումներ անելու դեպքում որոշակի տոկոսով գումար հետ է փոխանցվելու նրա քարտին։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում այդ համակարգը կներդնեն: «Տեղյակ եք, որ արդեն այս տարվանից մենք կենսաթոշակների անկանխիկ վճարման ծավալները ընդլայնել ենք, և առաջիկայում…

WhatsApp-ում նոր հնարավորություն կհայտնվի օգտատերերի համար

WhatsApp-ում նոր հնարավորություն կհայտնվի օգտատերերի համար։ Այս մասին հայտնել են WABetaInfo պորտալի փորձագետները։ Պորտալի տվյալներով՝ WhatsApp-ի բետա տարբերակում՝ համակարգիչների համար նախատեսված 2.2218.0 համարի ներքո, յուրաքանչյուր հաղորդագրության կողքին հայտնվել է արագ պատասխանելու կոճակ։ Սեղմելով դրա վրա՝ օգտատերը կարող է անմիջապես մուտքագրել հաղորդագրություն եւ ուղարկել այն զրուցակցին։ Այս պահին նրանց համար, ովքեր օգտվում են մեսենջերից համակարգչով, չաթում…

Աշխարհում նավթի պաշարները մարտին կրճատվել են 45 միլիոն բարելով

Աշխարհում նավթի պաշարները մարտին կրճատվել են 45 միլիոն բարելով, հաղորդում է Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA)։ «Նավթի համաշխարհային պաշարները մարտին նվազել են եւս 45 միլիոն բարելով եւ այժմ ընդհանուր առմամբ 1,2 միլիարդ բարելով ցածր են, քան 2020թ․ հունիսին»,-նշում է գործակալությունը: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրներում պաշարներն աճել են 3 միլիոն բարելով։ Սակայն պաշարները դեռեւս…

Քննարկվել է ՏԿԵՆ-ում բարեփոխումների իրականացումը, ներդրումային ծրագրերի փաստաթղթերի մշակումը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Զարգացման Ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հանրային ներդրումային ծրագրերի շրջանակներում տեխնիկական աջակցության տրամադրման գործընթացը, ՏԿԵՆ-ում բարեփոխումների իրականացումը, ներդրումային ծրագրերի փաստաթղթերի մշակումը, որպեսզի դրանք համապատասխանեն Հայաստանի նոր հանրային ներդրումների կառավարման համակարգի ռազմավարական,…