Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված ռիսկերի պատճառով Հայաստանը դեռ չի ստացել 20 մլն դոլարը ԵԱՏՄ-ից. ՊԵԿ

Հայաստանի եկամուտների մասնաբաժինը, որը նա պետք է ստանա Եվրասիական տնտեսական միության բյուջեի ընդհանուր կաթսայից, մոտ 10 միլիարդ դրամ է (ավելի քան 20 միլիոն դոլար), մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը։ Նա պարզաբանեց, որ ուկրաինական իրադարձությունների պատճառով փոխարժեքի հետ կապված լրացուցիչ ռիսկեր ու խնդիրներ են առաջացել, տարբեր երկրներ տարբեր…

Մասկը նախատեսում է վաճառել SpaceX-ի բաժնետոմսերը Twitter-ի վաճառքի գործարքի ֆինանսավորման համար

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, ամենայն հավանականությամբ, ծրագրում է վաճառել SpaceX-ի իր բաժնետոմսերի մի մասը՝ Twitter-ի գնման գործարքի ֆինանսավորման համար: Այս մասին երկուշաբթի հայտնել է New York Post-ը՝ վկայակոչելով աղբյուրները: Մասկը նախատեսում է 44 միլիարդ դոլար հավաքել՝ Twitter-ի գնման գործարքի դիմաց վճարելու համար, ինչը նա չափազանց մեծ գումար է համարում, հայտնում են աղբյուրները։ Հնարավոր տարբերակ կլիներ…

«Renault Ռուսաստան» գործարանը «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ կարտադրի

«Renault Ռուսաստան» գործարանը, որը գտնվում է Մոսկվայում, կփոխանցվի քաղաքի հաշվեկշռին։ Այն կարտադրի «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ, ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Մայրաքաղաքի տրանսպորտի գծով փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովի խոսքով, «Մոսկվիչ» գործարանը, որը նախկինում արտադրում էր Renault մեքենաներ, կկարողանա տաքսիների եւ մեքենաների փոխանակման մեքենաներ արտադրել Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում:

 

ԵՄ-ին ռեցեսիա է սպառնում՝ ռուսական գազի մատակարարումների դադարեցման դեպքում

Եթե Եվրամիություն ռուսական բնական գազի մատակարարումները դադարեցվեն, ապա դաշինքի տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի ռեցեսիայի մեջ, ասում են պաշտոնյաները, հաղորդում է BI-ն: ԵՄ տնտեսագետները նախազգուշացրել են, որ անկախ նրանից՝ Մոսկվան կդադարեցնի մատակարարումները, թե նավթի էմբարգոն ուժի մեջ կմտնի, բնական գազի մատակարարումների ցանկացած կրճատում, ամենայն հավանականությամբ, ԵՄ-ին ռեցեսիայի կտանի: Եվրահանձնաժողովը կանխատեսում է, որ համախառն ներքին արդյունքն այս…

Շրի Լանկայի վարչապետը ճգնաժամի պատճառով առաջարկել է սեփականաշնորհել երկրի ազգային ավիաընկերությունը

Շրի Լանկայի նոր վարչապետն առաջարկել է սեփականաշնորհել երկրի ազգային ավիաընկերությունը՝ որպես երկրի վերջին տասնամյակների վատթարագույն տնտեսական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված բարեփոխումների մաս, հայտնում է AP-ն։ Վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեն ասել է, որ ծրագրում է հատուկ օգնության բյուջե առաջարկել, որը կփոխարինի զարգացման վրա հիմնված բյուջեին: Նրա խոսքով, երկրի ֆինանսական վիճակն այնքան վատ է, որ կառավարությունը ստիպված է եղել…

Սննդամթերքի «ապոկալիպտիկ» գները կարող են «եկամուտների շատ իրական շոկ առաջացնել». Անգլիայի Բանկի ղեկավար

Անգլիայի Բանկի կառավարիչ Էնդրյու Բեյլին նախազգուշացրել է, որ էներգակիրների գները եւ սննդամթերքի «ապոկալիպտիկ» գները կարող են «եկամուտների շատ իրական շոկ առաջացնել», հայտնում է AP-ն։ Բեյլին ասել է, որ իրեն «անօգնական» է զգացել, երբ պաշտպանել է Անգլիայի Բանկի դրամավարկային քաղաքականությունը՝ չնայած նրան, որ տնային տնտեսությունները տուժել են ինֆլյացիայի սրընթաց աճից: Նա հայտարարել է պատգամավորներին, որ Մեծ…

Մեքսիկան մեկ տարով կհանի մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը

Մեքսիկան մեկ տարով կհանի մի շարք առաջին անհրաժեշտության, հիմնականում պարենային ապրանքների ներմուծման մաքսատուրքերը՝ փորձելով զսպել ինֆլյացիան, հայտնել է կառավարությունը, հաղորդում է Reuters-ը: Կառավարությունը բացահայտել է ծրագիրը այն բանից հետո, երբ այս ամսվա սկզբին գործարարների հետ պայմանավորվել է մեծացնել հիմնական ապրանքների արտադրությունը, ինչպիսիք են եգիպտացորենը, բրինձը եւ լոբին, որպեսզի զսպի ինֆլյացիան, որը վերջին երկու տասնամյակում իր…

Ասիայում ցորեն ներկրողները ամեն կերպ փորձում են մատակարարման նոր աղբյուրներ գտնել

Ասիայում ցորեն ներկրողները ամեն կերպ փորձում են մատակարարման նոր աղբյուրներ գտնել այն բանից հետո, երբ Հնդկաստանն արգելել է հացահատիկի արտահանումը` փորձելով զսպել ներքին գների աճը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: Ներմուծողները, հատկապես Ասիայում, խաղադրույքներ են կատարում Հնդկաստանի ցորենի վրա, որը աշխարհի երկրորդ խոշոր արտադրողն է, այն բանից հետո, երբ արտահանումը սեւծովյան տարածաշրջանից կտրուկ անկում է…

Ոսկին թանկանում է

Երեքշաբթի առավոտյան ոսկու գինն աճում է՝ պահպանվելով տրոյական ունցիայի դիմաց 1800 դոլարի մակարդակում, վկայում են աճուրդների տվյալները։ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինն աճում է 10.01 դոլարով կամ 0.56 տոկոսով՝ մինչեւ 1824.17 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.29 տոկոսով՝ մինչեւ 21.614 դոլար ունցիայի դիմաց: Ոսկին վերականգնվում է…

Պղինձը թանկանում է

Երեքշաբթի պղնձի գինն աճում է՝ դրա խոշորագույն ներկրող՝ Չինաստանի կողմից պահանջարկի վերականգնման ակնկալիքով, վկայում են աճուրդների տվյալները: Comex բորսայում պղնձի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 0.67 տոկոսով՝ մինչեւ 4.235 դոլար ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ)։ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երկուշաբթի պղնձի մեկ տոննայի արժեքն աճել է 0.87 տոկոսով եւ կազմել 9238.5 դոլար, ալյումինինի արժեքը՝ 1.58 տոկոսով՝…