Աբրահամյանը նշեց, որ 2014 թվականից Կիևն ու նրա գործընկերները չեն կատարել մինսկյան պայմանավորվածությունները, ավելին՝ ակտիվորեն պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմ։ Նրա խոսքով՝  այժմ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմում է նացիզմի ու բանդերիզմի դեմ, այլ ոչ թե ուկրաինացի ժողովրդի, ինչպես դա ներկայացվում է տարբեր լրատվամիջոցներով։ «Վերջին ութ տարիների ընթացքում մենք աջակցություն ենք ցուցաբերել Դոնեցկին  և Լուգանսին, և մենք բոլորից լավ գիտենք, թե ինչպես էին մարդիկ ապրում այնտեղ, ինչպես էին նրանք դողում վախից: Այնտեղ իսկապես սարսափելի էր, մի քանի անգամ ավելի վատ, քան Ղարաբաղում»,- ասաց ՌՀՄ նախագահը։

Աբրահամյանը վիրավորված է Ուկրաինայի հայերի պնդումներից, ովքեր ճիշտ չեն համարում ռուսական կողմին աջակցելը։ Այս համատեքստում նա հիշեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և Ղարաբաղում պատերազմը ցույց տվեց, թե որքան կարևոր է դա։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է քաջություն ունենան խոստովանելու, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ համագործակցությունը չի կարող վնասել ռազմավարական դաշնակցի շահերին։

«Ուկրաինայի հայերը հավակնություններ ունեն, բայց ես ուզում եմ հասկանալ, թե որտեղ էին նրանք, երբ Ադրբեջանը հաղթական երթ կազմակերպեց այդ երկրում, և  այնտեղից հատուկ զենք ուղարկվեց Ղարաբաղ»,- ասաց Աբրահամյանը։