Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի շրջանակներում անց է կացվում «Խոստումնալից գիտական հետազոտություններ՝ ականավոր գիտնականների մասնակցությամբ» կլոր սեղանը:

_b6a6620

Պրոֆեսոր Հարություն Ավետիսյանը հանդես եկավ «Համակարգային ծրագրավորում և կիբեռանվտանգություն» թեմայով ելույթով:

Վերջինս ընդգծեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները մշտապես շատ կարևոր են եղել։

«Համակարգային ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաները մշտապես կարևոր են եղել, օրինակ, առանց դրանց գենետիկան հնարավոր չէր լինի զարգացնել, էլ չեմ խոսում տարրական հարցերի մասին:

Որն է IT տեխնոլոգիաների հաջողությունը. սոցիումը, տեխնիկան և համակարգային ապահովումը:
Սոցիումը ինովացիաների հիմնական պատվիրատուն է», – ասաց պրոֆեսոր Ավետիսյանը:

_b6a6717

Երևանի պետական համալսարանը ներկայացնող պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը հանդես եկավ «Կիսահաղորդիչ քիմիական սենսորները» թեմայով ելույթով:
Հետազոտությունների հիմնական ուղղություններն են.

  • բարձր զգայունությամբ և ընտրողունականությամբ օժտված տարբեր գազերի տվիչների,
  • արևի էներգիան ջրածնի քիմիական էներգիայի փոխակերպիչների,
  • ֆոտոընդունիչների, ծակոտկեն և նանոկառուցվածքների հիման վրա նոր կիսահաղորդչային սարքերի,
  • թերմոէլեմենտների մշակման և ստեղծման ուղղությամբ:

Պրոֆեսոր Հարությունյանը նշեց, որ սենսորները արտադրվում են ԱՄՆ-ում և այլ երկրներում:

«Օրինակ, կան կիսահաղորդիչներ, որոնք զգում են գազը 300-500 աստիճան տաքացման ժամանակ:

Չեռնոբիլում, երբ աղետը եղավ, ամեն ինչ պայթեց, քանի որ չկային սենսորներ: Սենսորնեը զգում են շատ երևույթներ», – նշեց ԵՊՀ պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը: