ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցներին խնդրել են մինչեւ ապրիլի 1-ն ազատվել iPhone-ներից. «Коммерсантъ»

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի աշխատակիցներին խնդրել են ազատվել ամերիկյան Apple ընկերության սմարթֆոններից, գրում է «Коммерсантъ»-ը։ Հոդվածում նշվում է, որ նախագահի աշխատակազմն արդեն ստացել է, իսկ տարածաշրջանի պաշտոնյաները շուտով կստանան առաջարկություններ՝ կապված ամերիկյան սմարթֆոններն այլ օպերացիոն համակարգով հեռախոսներով փոխարինելու հետ։ Մարտին Մերձմոսկովյան մարզում տեղի ունեցած սեմինարի ժամանակ պաշտոնյաներին ասել են, որ ապրիլի սկզբին պետք է ազատվել iPhone-ներից։…

Պղնձի արժեքն իջնում է

Երեքշաբթի պղնձի գինն իջնում է, վկայում են աճուրդների տվյալները։ Շուկաներն սպասում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) որոշմանը տոկոսադրույքի վերաբերյալ։ Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,59 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,933 դոլար։ Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է  1,37…

Ալկոհոլի նոր տեսակների տուրքը կիջեցնեն մոտ 5 անգամ

Հայաստանում դիստիլացված ալկոհոլի, այդ թվում եւ հանրապետությունում շատ չտարածված ըմպելիքների պետական տուրքը կիջեցվի 5 անգամ՝ տարեկան 15 մլն-ից հասնելով 3 մլն դրամի։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Գործունեության իրականացման վերաբերյալ տեղեկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, մարտի 21-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա…

Իրանը եւ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Թեհրանը տնտեսական հաբ դառնա. Խանդուզի

Իրանը եւ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Թեհրանը դառնա ռազմավարական տնտեսական հաբ, կողմերը ձեռք են բերել լիակատար կոնսենսուս այս հարցում, ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։ «Չնայած Միացյալ Նահանգները հետաքրքրված չէ այն բանով, որ Իրանը դառնա ռազմավարական տնտեսական հաբ, Իրանը եւ Ռուսաստանն այս հարցում լիակատար կոնսենսուսի են հասել»,- ասել է…