Ուկրաինան ցորենի պաշարներ է արտահանում Եվրոպա Օդեսայի նավահանգստից

Ուկրաինան այլընտրանքային ուղիներ է ձեռնարկում Օդեսայի նավահանգստի պահեստարաններից ցորենի պաշարների արտահանման համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով անանուն տեղեկատուին։ «Այլընտրանքային երթուղի է մշակվել Ռենի եւ Իզմայիլ նավահանգիստներով, որտեղից դրանք այնուհետեւ շարժվում են Դանուբով»,- հայտնել է աղբյուրը: Նրա խոսքով՝ հացահատիկն արտահանվում է երեք տերմինալներով՝ 110.000-ից 250.000 տոննա տարողությամբ։ Աղբյուրը մանրամասնել է, որ Օդեսայի նավահանգստում մինչեւ փետրվարի…

Մեծ Բրիտանիայում ապրիլին ինֆլյացիան արագացել է մինչեւ 9 տոկոս

2022 թվականի ապրիլին Մեծ Բրիտանիայում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 9 տոկոսով, ցույց են տվել Ազգային վիճակագրության վարչության (ONS) տվյալները: Աճը ռեկորդային է ավելի քան 40 տարվա ընթացքում։ Մարտին Բրիտանիայում սպառողական գներն աճել են 7տոկոսով։ Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբաններն սպասում էին, որ ապրիլին սպառողական միջին ինֆլյացիան կկազմի 9,1 տոկոս, նույն կարծիքին էին նաեւ Trading…

Deutsche Bank-ը դադարեցրել է հարաբերությունները ռուսական խոշոր բանկերի հետ

Գերմանական Deutsche Bank-ը դադարեցրել է հարաբերությունները ռուսական մի շարք բանկերի հետ, որոնք եվրոյով թղթակցային հաշիվներ ունեին բացված իր մոտ։ Այս մասին РБК-ին հայտնել են ֆինանսական շուկայում երկու աղբյուր։ Հաղորդվում է, որ Deutsche Bank-ը 2022 թվականի մարտի կեսին ծանուցում է ուղարկել ռուսական բանկերին՝ ապրիլի 8-ին հաշիվները փակելու մասին։ Փաստորեն, հաշիվներն աշխատել են մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ…

Չինաստանը եւ ԱՄՆ-ը շտապում են միլիարդներ վաստակել Լուսնի վրա օգտակար հանածոների արդյունահանումից

Համաշխարհային տերությունները նորից մրցակցում են տիեզերական տարածքում գերիշխանություն ունենալու համար։ Բայց մի մեծ տարբերություն կա. այն դեպքում, երբ ԱՄՆ-ը եւ Խորհրդային Միությունը համաձայնեցնում էին ընդհանուր կանոնները Միավորված Ազգերի Կազմակերպության հետ, այս անգամ համաշխարհային գերտերությունները չեն կարող անգամ պայմանավորվել հաջորդ սերնդի տիեզերական գործունեության կառավարման հիմնական սկզբունքների շուրջ, գրել է Bloomberg-ը։ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ համագործակցության բացակայությունը…

Նավթի արժեքը բարձրանում է

Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան բարձրանում են՝ ըստ ԱՄՆ-ում դրա պաշարների նվազման մասին Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյալների, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրանում է 0,18 տոկոսով՝ մեկ բարելը 112,13 դոլար, WTI-ի հուլիսյան ֆյուչերսինը՝ 0,62 տոկոսով (110,33 դոլար)։

Ոսկին էժանանում է

Ոսկու գինը չորեքշաբթի առավոտյան, դոլարի ամրապնդման համատեքստում, նվազում է, վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու հուլիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում նվազում է 10,14 դոլարով կամ 0,55 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 808,85 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսն էժանանում է 0,99 տոկոսով՝ մեկ ունցիան 21,535 դոլար։

ԱՄՆ-ն Ուկրաինայից եգիպտացորեն եւ ցորեն դուրս բերելու ուղիներն է ուսումնասիրում․ CNN

Միացյալ Նահանգները Ուկրաինայից եգիպտացորեն եւ ցորեն դուրս բերելու ուղիներն է ուսումնասիրում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրա տեղեկություններով, Վաշինգտոնն ուսումնասիրում է սննդամթերքը ծովով, օդով եւ երկաթուղային ճանապարհով դուրս բերելու անվտանգ ուղիների լայն շրջանակ, ընդ որում՝ դիտարկվում են ինչպես Ռուսաստանի հավանությամբ, այնպես էլ առանց դրա տարբերակներ: Այս հարցում առանցքային խաղացողներից մեկը, ըստ հեռուստաընկերության,…

Իրաքի ցորենի ռազմավարական պաշարը չորս ամիս կբավարարի

Իրաքը ցորենի չորս ամսվա ռազմավարական պաշար ունի։ INA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության առեւտրի նախարարության ներկայացուցիչ Մուհամմադ Խանունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Գոյություն ունեցող պաշարները չորս ամիս կարող են ծածկել [ցորենի] պահանջարկը։ Հետեւաբար, ռազմավարական պահուստը [ավելացնելու] անհրաժեշտություն կա, ինչը կառավարության եւ խորհրդարանի կողմից արդյունավետ միջոցներ է պահանջում պարենային անվտանգության ապահովման համար»,- ասել է…

Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված ռիսկերի պատճառով Հայաստանը դեռ չի ստացել 20 մլն դոլարը ԵԱՏՄ-ից. ՊԵԿ

Հայաստանի եկամուտների մասնաբաժինը, որը նա պետք է ստանա Եվրասիական տնտեսական միության բյուջեի ընդհանուր կաթսայից, մոտ 10 միլիարդ դրամ է (ավելի քան 20 միլիոն դոլար), մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը։ Նա պարզաբանեց, որ ուկրաինական իրադարձությունների պատճառով փոխարժեքի հետ կապված լրացուցիչ ռիսկեր ու խնդիրներ են առաջացել, տարբեր երկրներ տարբեր…