Ոսկու գինը տատանվում է

Ոսկու գինը փոքր-ինչ աճում է ուրբաթ օրը՝ կապված դոլարի ինդեքսի անկման հետ, վկայում են սակարկությունների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,14 դոլարով կամ 0,06 տոկոսով՝ հասնելով 1876,89 դոլարի՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 0,16 տոկոսով՝ հասնելով 22,493 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց:

Բելառուսական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում ճանապարհաշինության ոլորտի նկատմամբ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը ողջունել է դեսպանին, բարձր է գնահատել Հայաստանի և Բելառուսի միջև առկա համագործակցությունը և ընդգծել, որ համատեղ պետք է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է տարանցիկ, երրորդ…

Նավթը թանկանում է

Նավթի համաշխարհային գներն ուրբաթ առավոտյան բարձրանում են, ներդրողները դրա պակասուրդի հնարավորությունը գնահատում են ՕՊԵԿ+-ի որոշման եւ Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարության համատեքստում, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,58 տոկոսով՝ մեկ բարելը 111,54 դոլար, WTI նավթի հունիսյան ֆյուչերսներինը՝ 0,55 տոկոսով (108,56 դոլար)։

Դոլարի փոխարժեքը այսօր բարձրացել է եւս 10 դրամով. Եվրոն եւս նույնքան թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է 474.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 9.89 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 502.08 դրամ (աճել է 9.77 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 586.86 դրամ (աճել է 4.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.08 դրամ (աճել…