Նավթը շարունակում է էժանանալ

Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան շարունակում են նվազել, Չինաստանում COVID-19-ի բռնկման ֆոնին ներդրողները մտավախություններ ունենք տնտեսության վիճակի հետ կապված, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 1.3 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 108.07 դոլար, WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը՝ 1.36 տոկոսով՝ մինչեւ 104.52 դոլար բարելի դիմաց:

Ոսկին էժանանում է

Երեքշաբթի առավոտյան ոսկու գինը շարունակում է նվազել արդեն երկրորդ օրն անընդմեջ ԱՄՆ գանձապետական ​​պարտատոմսերի եկամտաբերության աճի ճնշման ներքո, վկայում են աճուրդների տվյալները։ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 18.2 դոլարով կամ էժանացել 0.94 տոկոսով՝ մինչեւ 1921.4 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.92 տոկոսով՝ մինչեւ 24.965…

Պղինձն էժանանում է

Երեքշաբթի առավոտյան պղնձի գինը փոքր-ինչ ընկել է իր ամենամեծ ներկրող՝ Չինաստանում COVID-19-ի բռնկման հետ կապված անորոշության պատճառով, վկայում են աճուրդների տվյալները: Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.06 տոկոսով՝ մինչեւ 4.7212 դոլար ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ): Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի մեկ տոննայի գինն աճել է 0.72 տոկոսով եւ կազմել 10341 դոլար,…