Մասկն ու Շոլցը Tesla-ի Գիգաֆաբրիկա են բացել Գերմանիայում

Գերմանիայում Tesla-ի Գիգաֆաբրիկան թողարկել է առաջին ավտոմեքենան: Դա տեղի է ունեցել Եվրոպայում ավտոմեքենաների արտադրություն սկսելու ընկերության որոշման հրապարակումից երկու տարի անց, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Արարողությանը ներկա էին Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Մասկը նախատեսում էր, որ գործարանը կսկսի ավտոմեքենաների արտադրությունն ութ ամիս առաջ, սակայն գործընթացը դանդաղեցրեց լիցենզավորման համաձայնագրերը եւ գործարանի…

Ինչ հետևանքներ կունենա ՌԴ իրավիճակը Հայաստանի վրա

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է արել Հայաստանի շուրջ սպասվող զարգացումների մասով: Ըստ այդ կանխատեսումների՝ Հայաստանի տնտեսության վրա բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի շուրջ կատարվող իրադարձությունները: Մասնավորապես, Հայաստանի համար ռիսկային է այն, որ պետական պարտքի կազմում արտարժույթի տեսակարար կշիռը շարունակում է մեծ մնալ, այդուհանդերձ, երկիրը, ըստ Fitch-ի, առաջիկայում վճարունակության խնդիրներ չի ունենա։…

Ոսկին էժանանում է

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը խորհրդանշականորեն նվազում է ԱՄՆ գանձապետական ​​պարտատոմսերի եկամտաբերության բարձրացման ֆոնին՝ որպես այլընտրանքային ներդրումային գործիք, վկայում են աճուրդների տվյալները: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 0.5 դոլարով կամ 0.03 տոկոսով՝ մինչեւ 1921 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.09 տոկոսով՝ մինչեւ 24.927 դոլար ունցիայի…

ԱՄՆ-ում քաոս է սկսվել․ Վոլոդին

Ամերիկյան իրավական համակարգը շարունակում է դեգրադացվել, ԱՄՆ-ում քաոս է սկսվել, գրել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն իր տելեգրամյան ալիքում։ «ԱՄՆ իրավական համակարգը շարունակում է դեգրադացվել։ Վաշինգտոնի պաշտոնյաները գրեթե միաժամանակ երկու իրարամերժ հայտարարություններ են արել։ Սկզբում Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասաց, որ պետությունները չեն խնդրել ամերիկյան ընկերություններին լքել ռուսական շուկան։ Հետո ընդամենը ժամեր անց…

Պղինձն էժանանում է

Չորեքշաբթի առավոտյան պղնձի գինը չափավոր կերպով նվազել է Չինաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները: Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսներն էժանանում են 0.17 տոկոսով՝ մինչեւ 4.7025 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կգ): Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեքշաբթի օրվա արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքը նվազել է 0.26 տոկոսով՝ մինչեւ 10268 դոլար, ալյումինի…

Ինչպիսի՞ն է Հայաստանում ցորենի ինքնաբավության մակարդակը․ էկոնոմիկայի նախարարության տվյալները

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված օպերատիվ վերլուծության հիման վրա 2021թ․ ցորենի ինքնաբավության մակարդակը կազում է շուրջ 26.4 տոկոս: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Միաժամանակ հայտնում ենք, որ համաձայն Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների 2021թ․ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունը կազմել է 123 314 հեկտար, որից ցորենինը՝   58 967 հեկտար, իսկ ըստ…

Android-ի եւ iOS-ի հիմքով սմարթֆոնների օգտատերերի կրիպտոարժույթը վտանգի տակ է հայտնվել

Android-ի եւ iOS-ի հիմքով սմարթֆոնների օգտատերերի կրիպտոարժույթը վտանգի տակ է հայտնվել, հաղորդում է Doctor Web ընկերությունը։ Վնասակար ծրագիրն այնպիսի հավելվածների պատճենն է, ինչպիսիք են՝ imToken, MetaMask, Bitpie, TokenPocket եւ այլն: Տրոյանները տարածվում են վնասակար կայքերի միջոցով, որոնք պատճենում են օրիգինալ նախագծերի տեսքը եւ ֆունկցիոնալությունը: Տեսողականորեն դրանք միմյանցից տարբերելը գրեթե անհնար է։ Վնասակար հավելվածները գողանում են…

Ճապոնական Sharp-ը դադարեցնում է ապրանքների բեռնաթափումը Ռուսաստանում

Էլեկտրոնիկա արտադրող ճապոնական Sharp ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է ապրանքների բեռնաթաթումը Ռուսաստանում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ «Sharp խումբը ստեղծված իրավիճակի պատճառով դադարեցնում է ապրանքների բեռնաթափումը Ռուսաստանում։ Մենք ուշադիր կհետեւենք իրավիճակին եւ կգործենք համապատասխանաբար՝ կորպորատիվ նորմերի ոգու հիման վրա»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ, որում նաեւ նշվում է, որ «այն մոտ է ընդունում Ուկրաինայում…

Հայատառ սիրված ստիկերները նորից հասանելի են «Viber»-ում. Վիվա-ՄՏՍ

Վիվա-ՄՏՍ-ն ուրախությամբ տեղեկացնում է, որ բաժանորդների և օգտատերերի խնդրանքով, «Viber» մեսենջերի հետ համագործակցության շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ի թողարկած՝ հայատառ ստիկերները կրկին հասանելի են անվճար ներբեռնման համար, արդեն` անժամկետ: Վիվա-ՄՏՍ-ն իր հայատառ ստիկերների առաջին շարքը` աղջկա կերպարով, թողարկեց «Viber»-ում 2019 թվականին, իսկ 2020 թվականին թողարկեց հայատառ ստիկերների երկրորդ շարքը՝ տղայի կերպարով՝ իր առաջին բջջային հայալեզու խաղի՝ «Սիս-Մասիս»-ի հետ…