Ռուսաստանի իշխանությունները չեն վստահում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Նա մեկնաբանելով  այն հայտարարությունը, թե Հայաստանի վարչապետը շարունակում է մնալ իշխանության ղեկին ՌԴ իշխանությունների աջակցության շնորհիվ, նկատել է։ «Ռուսաստանը չի կարող  դեմ գնալ, նա աշխատում է նրանց հետ, ում ընտրում է ժողովուրդը։ Չեմ կարծում, որ ՌԴ իշխանությունները վստահում են Փաշինյանին, եթե վստահեին, մենք այսօր նման իրավիճակում չէինք լինի։ Հայաստանի նախկին իշխանությունները մեծ վստահություն էին վայելում…

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նախատեսում է Հայաստանում քաղցկեղի գերժամանակակից կենտրոն կառուցել։ Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամուլի ասուլիսում։ Աբրահամյանն ասել է, որ մտադիր է Հայաստան բերել ոչ միայն ժամանակակից սարքավորումներ, այլ նաև մասնագետներ, որոնք զբաղված են առաջապահական տարբեր խնդիրների լուծմամբ։

«Արդեն երկու տարի է՝ բանակցում եմ ամերիկյան Burlington Capital ընկերության հետ՝  նրա օգնությամբ ստեղծելու միջազգային բոլոր չափանիշներին ու պահանջներին համապատասխանող կենտրոն։ Մի քանի անգամ այցելել եմ ԱՄՆ-ում վերջերս կառուցված ուռուցքաբանական կենտրոն, որը կառուցված է նոր տեխնոլոգիաներով և միջազգային չափանիշներով, զբաղված է նաև բժիշկների  վերապատրաստմամբ։ Աշխարհում նմանը չունի, և ես ուզում եմ, որ նույն կենտրոնը ստեղծվի…