«Արարատյան ալյանսը» և «Էքսպորտ Արմենիան» քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների վրա պատժամիջոցների ազդեցությունը (տեսանյութ)

«Արարատյան ալյանս ինստիտուտ» համախմբող պլատֆորմը, համագործակցաբար  «Էքսպորտ Արմենիա»  հայ արտահանողների ասոցիացիայի, Արկադի Տեր–Թադևոսյանի անվան «Քաղաքացիական խորհրդի» և «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հետ համատեղ քննարկում էին կազմակերպել։ Քննարկման թեման Ռուսաստանի դեմ կիրառված տնտեսական պատժամիջոցների հնարավոր ազդեցությունն է ՀՀ տնտեսության վրա։ Հանդիպմանը «Արարատյան ալյանսից» ներկա էին տպագրական ոլորտի գործարար Մուշեղ Տերյանը, «Քաղաքացիական խորհուրդ»-ի ներկայացուցիչ, ֆինասիստ Մարինե Անտոնյանը, հանքարադյունաբեության ոլորտի…

Պղինձը թեթեւակի էժանանում է

Պղինձը թեթեւակի էժանանում է Պղնձի արժեքը ուրբաթ փոքր-ինչ նվազել է հինգշբաբթի օրվա աճից հետո,  շուկաները շարունակում են հետեւել պահանջարկի ակնկալիքներին եւ մատակարարումներին, վկայում են աճուրդների տվյալները։ Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,36 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,6205 դոլար։ Հինգշաբթի պղինձը թանկացել էր 1,75 տոկոսով։ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հինգշաբթի օրվա արդյունքներով…

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել 1,5 տրլն դոլարով կառավարության ֆինանսավորման փաթեթին

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հինգշաբթի ընդունել է ընթացիկ ֆինանսական տարում (սկսվել է անցած տարվա հոկտեմբերից) 1,5 տրլն դոլարով կառավարության ֆինանսավորման փաթեթը։ Նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի վերին պալատի կայքում։ Նախաձեռնությունը պաշտպանել է 68 սենատոր, 31 օրենսդիր  դեմ է քվեարկել։ Ընդունված փաթեթում ներառված է 13,6 մլրդ դոլարի մարդասիրական, ռազմական եւ տնտեսական օգնությունը Ուկրաինային։ Չորեքշաբթի նախաձեռնությունն արժանացել է…

Հայաստանի ԿԲ-ն անդրադարձել է ռուսական «Միր» քարտերով գործարքները դադարեցնելու վերաբերյալ Ուկրաինայի կոչին

ՀՀ կենտրոնական բանկն անդրադարձել է ռուսական «Միր» վճարային քարտերով գործարքները դադարեցնելու վերաբերյալ Ուկրաինայի կոչին: «Արմենպրես»-ի հարցմանը, թե ԿԲ-ն ի՞նչ դիրքորոշում ունի Ուկրաինայի Ազգային բանկի հայտարարության վերաբերյալ, որով կոչ է արվում Հայաստանի, Թուրքիայի Տաջիկստանի և մի շարք այլ երկրների դադարեցնել ռուսական «Միր» վճարային քարտերով ցանկացած գործառնություն, ՀՀ Կենտրոնական բանկից  հայտնեցին, որ ցանկացած դեպքում հասարակությանը պատշաճ կծանուցի…

Հայկական մշակույթը ներկայացվում է «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնում

Մարտի 10-ին Արաբական Միացյալ Էմիրություններում  մեկնարկել է «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է առանձին տաղավարով։ Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական տաղավարի 12 սրահներում ցուցադրվում են հայկական մշակութային ժառանգության բազմաբնույթ դրսևորումները` սկսած հայ մշակույթի պատմությունից մինչև արդի շրջանի կենսունակ ժառանգությունը` ձեռագրարվեստ ու մանրանկարչություն, երաժշտություն ու ժողովրդական արհեստներ, այդ թվում՝…

Ռուսաստանը մինչեւ օգոստոսի 31-ը արգելել է հացահատիկային մշակաբույսերի եւ շաքարի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Տնտեսական զարգացման եւ ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային եւ ոչ մաքսային սակագնային կարգավորման, արտաքին առեւտրի պաշտպանիչ միջոցառումների ենթահանձնաժողովը որոշել է արգելել Ռուսաստանից հացահատիկային մշակաբույսերի արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությանը։ Հաղորդվում է, որ ենթահանձնաժողովը հաստատել է նաեւ Ռուսաստանից երրորդ երկրներ սպիտակ շաքարի եւ եղեգնաշաքարի հումքի արտահանման ժամանակավոր…