Եւս մեկ իսրայելական լրտեսական ընկերություն օգտագործել է iPhone-ի խոցելիությունը

Apple-ի ծրագրային ապահովման խոցելիությունը, որը iPhone-ը կոտրելու համար իսրայելական NSO Group ընկերությունը օգտագործել էր 2021թ․, օգտագործել է նաեւ նրա մրցակից ընկերությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ QuaDream-ը քիչ հայտնի իսրայելական ընկերություն է, որը նաեւ սմարթֆոնների կոտրման գործիքներ է մշակում։ Հինգ աղբյուրներ նշել են, որ անցյալ տարի երկու մրցակից ընկերություններ ձեռք են բերել…

Ստեղծվել է պողպատից կրկնակի ամուր գերթեթեւ պոլիմեր

Ամերիկացի քիմիկոսները ստեղծել են գերցածր խտություն ունեցող եւ ամրությամբ գրեթե երկու անգամ բարձրորակ պողպատին գերազանցող երկչափ պոլիմերային նյութ, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Nature-ին։ Գիտնականներին հաջողվել է հայտնագործել այնպիսի պլաստիկ, որը կարելի է օգտագործել որպես շենքերի կրող կոնստրուկցիա։ Այնուհետեւ նախատեսվում է ընդլայնել ոլորտները, որոնցում ապագայում կկիրառվեն պոլիմերները, նշել են հետազոտողները։ Պոլիմերների տարածվածությունը բացատրվում է նրանով, որ…

Ինժեներները Էլեկտրական մկաններով ռոբոտ-ճանճ են պատրաստել

Բրիստոլի համալսարանի ինժեներները թեւերը թափահարող, թռչող միկրոռոբոտների համար նոր շարժակ  են մշակել, գրում է Science Robotics-ը: Սովորաբար թռչող միկրոռոբոտները օգտագործում են ժանանվակներ  եւ  տրանսմիսիայի  այլ բարդ տարրեր՝ շարժիչներից դեպի թեւեր ջանքեր փոխանցելու համար ։ Դա բարդացնում է կառուցվածքը եւ դարձնում այն ավելի ծանր։ Այժմ գիտնականները Ջոնաթան Ռոսիթերի ղեկավարությամբ մշակել են թեւերի համար նախատեսված շարժիչ համակարգ,…

Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար. Ռեկորդային ինֆլյացիան «սպասվածից ավելի երկար կարող է տեւել»

Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել է, որ ռեկորդային ինֆլյացիան «սպասվածից ավելի երկար կարող է տեւել», հայտնում է AP-ն։ Երկու անգամ պատասխանելով լրագրողների հարցին՝ Քրիստին Լագարդը հրաժարվել է կրկնել իր նախկին հայտարարությունն այն մասին, որ այս տարի տոկոսադրույքների բարձրացումը «շատ քիչ է հավանական»: Նա ասել է, որ պաշտոնատար անձինք մեծ ուշադրություն կդարձնեն թվերին եւ մարտյան նիստում…

Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է. մի քանի ամսից արդեն ճանապարհը բաց կլինի

Հրազդան գետի վրա կառուցված 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է. այն մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող նոր ճանապարհի ամենակարևոր ու պատասխանատու կառույցն է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից: Նոր կամրջի վրայով շինարարների հետ միասին առաջին անգամ անցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի…