Չինաստանը 2030 թվականին դոլարային արտահայտությամբ աշխարհի առաջատար տնտեսությունը կդառնա

Համաշխարհային տնտեսության արտադրության ծավալը հաջորդ տարի առաջին անգամ կգերազանցի 100 տրիլիոն դոլարը, եւ մի փոքր ավելի երկար կպահանջվի, քան նախկինում ենթադրվում էր, որպեսզի Չինաստանը առաջ անցնի թիվ մեկ տնտեսություն համարվող Միացյալ Նահանգներից: Բրիտանական Cebr խորհրդատվական ընկերությունը կանխատեսել է, որ 2030 թվականին Չինաստանը կդառնա աշխարհի առաջատար տնտեսությունը դոլարային արտահայտությամբ՝ երկու տարի ուշ, քան նախորդ տարվա Համաշխարհային…

ՊԵԿ-ը նախատեսում է 2021թ․ եզրափակել հարկային եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներով. ամփոփում

Պետական եկամուտների կոմիտեն 2021 թվականն ավարտում է նախանշված ծրագրերի իրագործմամբ: Տարին հատկանշվել է հարկային ոլորտում իրականացված արդյունավետ վարչարարությամբ, մաքսային գործընթացների պարզեցմամբ և թվայնացմամբ։ ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սպասված փոփոխություններ են կատարվել հօգուտ քաղաքացիների, ակտիվ է եղել հարկ վճարողների հետ երկխոսությունը։ Կոմիտեն հետևողական է եղել նաև հարկային և մաքսային իրավախախտումների դեմ պայքարում։ Մեծածավալ աշխատանք է տարվել…

ՄՊՀ․ Հայաստանում բենզինի շուկայում շուտով նոր խաղացող կհայտնվի

Հայաստանում բենզինի շուկայում շուտով նոր խաղացող կհայտնվի։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։

Նա, մասնավորապես, հայտնեց, որ բենզինի շուկայում գործող «Petrol Market» ընկերության 100%-ը ձեռք է բերվել աֆիլացված ընկերությունների կողմից։

«Այսպիսով, շուտով Հայաստանում բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի»,-ընդգծեց Գեւորգյանը։

Կենտրոնական բանկը ներկայումս թևակոխել է վերափոխման մի նոր փուլ. ԿԲ նախագահ Մարտին Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի ելույթ է ունեցել ԿԲ-ում 2021 թվականի տարեմուտի ընդունելությանը: Ստորեւ ներկայացնում ենք ելույթը. «Մեծարգո պարոն Վարչապետ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Ավարտին է մոտենում 2021 թվականը և հետահայաց նայելով կարելի է փաստել, որ այն մեր տնտեսության համար որոշակի դժվարությունների տարի էր։ Այնուամենայնիվ, կարող ենք գնահատել, որ մեր ընդհանուր ջանքերի շնորհիվ…